Կուսումնասիրվի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ ձեւավորված կայունությունը

19.09.2018 17:12
1533

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետները սեպտեմբերի 17-20- առաքելական այցով Երեւանում են` նպատակ ունենալով բարելավել հայ համաճարակաբանների` մանրէաբանական և համաճարակաբանական տվյալների մշակման և  վերլուծության կարողությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այցի ընթացքում միջազգային փորձագետները ներկայացնելու են նաև WHONET ծրագիրը, որը կնպաստի   հիվանդանոցներում համաճարակաբանական մշտադիտարկման համակարգի զարգացմանը,  ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների նպատակային ընտրությանը` էմպիրիկ բուժման նպատակով:

Թրեյնինգի ընթացքում 10 կլինիկական մանրէաբաններ եւ համաճարակաբաններ կհմտանան ավելի վաղ ստեղծված տեղեկատվական բազայի հետ աշխատելու գործում,  որպեսզի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ տվյալների վերլուծություն իրականացնեն: Համակարգված վերլուծության արդյունքում ակնկալվում է նախ կոնկրետ հիվանդանոցների, ապա ազգային մակարդակով ունենալ ընդհանուր պատկեր, թե հակամանրէային որ դեղերի նկատմամբ է կայունություն դիտարկվում: Վերլուծության իրականացումը մեծապես կարեւորվում է այն առումով, որպեսզի աստիճանաբար անցում կատարվի հակաբիոտիկների առավել ճշգրիտ, պատշաճ եւ ռացիոնալ նշանակման եւ կիրառման քաղաքականության:

PoP հետազոտությանը ծրագիրը փուլային է, ներկայում ներառում է 4 խոշոր բուժհաստատության, ՀՎԿԱԿ-ի ռեֆերենս լաբորատորիայի մասնագետներին, ինչպես նաև ԵՊԲՀ-ի համաճարակաբանության ամբիոնի  համաճարակաբաններին: Առաքելական այցի ավարտին նախատեսված է հանդիպում միջազգային փորձագետների, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակազմի և առողջապահության նախարարության շահագրգիռ կողմերի հետ` ծրագրի ավարտից հետո տվյալների հավաքագրման, կառավարման, ինչպես նաև  հետազոտության շարունակականությունը ապահովելու վերաբերյալ:

«Հակամանրէային դեղերի նկատմամբ  կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտությունը» (PoP study) մեկնարկել է 2017 թվականի հունիսի 1-ից:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24