Կյանքի և մահվան հարց է. Մանվել Գրիգորյանի վիճակն օր օրի վատանում է. փաստաբան

11.07.2018 10:36
1221

«Ոչ մի բան չի կատարվում։ Ժամանակ առ ժամանակ բժիշկների հետ ենք շփվում։ Այսինքն՝ հիմնականում առողջական խնդիրներով ենք զբաղված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։

Նշենք, որ գեներալ Մանվելի փաստաբանները դիմել էին խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Վերաքննիչ դատարանը ևս մերժել էր փոփոխել Գրիգորյանի խափանման միջոցը։

Փաստաբանը, սակայն, պնդեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ «Դա ես չեմ ասում միայն։ Դա կարող է ասել ցանկացած ուղեղ ունեցող բանական մարդ։ Մանվել Գրիգորյանը, մի շարք անհամատեղելի հիվանդություններով, կալանքի տակ է գտնվում, իսկ մի շարք անձինք, լինելով լիովին առողջ, ազատության մեջ են։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար մոտեցում, տարբերակված մոտեցում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ օր օրի Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատանում, կալանավայրում կազմակերպված բուժումները բավարար չեն և հնարավոր չէ կալանավայրում նրան անհրաժեշտ բուժում տալ։ «Այդ հիվանդությունները ազատության մեջ է հնարավոր ստաբիլ վիճակի վրա պահել։ Հիմա կյանքի և մահվան հարց է, որը որ ազատության մեջ գտնվող մարդը հետաձգում է։ Մանվել Գրիգորյանը, գտնվելով կալանավայրում, ամեն օր դեպի վատն է գնում։ Ես ամեն օր իրեն այցելում եմ, ամեն օր մենք շփվում ենք և ես տեսնում եմ, որ գնալով վատանում է վիճակը»,- ասաց Մկրտչյանը։

Մեր դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանը դժգոհո՞ւմ է իր վիճակից, պահման պայմաններից, փաստաբանը պատասխանեց. «Ով պետք է գոհ լինի նրանից, որ իրեն կամաց-կամաց սպանում են։ Մարդու գիտակցությունը տեղն է և նա հասկանում է, որ իրեն դեռ չդատապարտած, դատապարտել են դանդաղ մահվան։ Պարզապես տղամարդավարի տանում է իր վիճակը»։

Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ «Ինչպես կարող է մարդ ընդունի մի բան, որը որ չկա։ Անգամ տուժող չունենք մինչև հիմա այս գործով։ Մարդը մեղադրվում է յուրացման մեջ, բայց չգիտենք՝ ումից է իրականացվել այդ յուրացումը։ Նորմալ պայմաններում չէր կարող նման մեղադրանք առաջադրվել։ Սա զարհուրելի դեպք է, երբ մեղադրանքը պայմանավորված է բացառապես չգիտեմ ինչով»,- ասաց գեներալ Մանվելի պաշտպանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պնդում է, եթե իրոք գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է և նրա հիվանդությունը համատեղելի չէ կալանավորման հետ, ապա, անկասկած, նրա խափանման միջոցը պետք է մեղմացվի։ «Այսօր մենք ամեն օր ականատես ենք լինում խափանման միջոցի մեղմացման դեպքերի՝ լուրջ ու ծանր հանցագործությունների դեպքերով, իսկ ի՞նչը պետք է խանգարի, կամ ինչո՞ւ չպետք է այս մարդու դեպքում նույնպես մարդասիրական մոտեցում դրսևորվի, հատկապես որ հիվանդությունները մտացածին չեն»,- ասաց Հարությունյանը։

Ի դեպ, Արսեն Մկրտչյանը, ի պատասխան մեր հարցման, նշեց, որ Գրիգորյանին փոխանցել է Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցում նրան վերաբերող հատվածը, որին Գրիգորյանը պատասխանել է՝ թող մնա, հետո կկարդամ։

1in.am

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35