Կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ Վլադիկ Ղուկասյանը

02.01.2019 19:41
1275

Ծանր հիվանդությունից հետո այսօր՝ հին և նոր տարվա սահմանագծին, կյանքից հեռացավ Մեր Գրքի հերոս, Լենհանքերի թիվ 5 և քաղաքի թիվ 9 դպրոցների վաստակաշատ մանկավարժ, նկարիչ Վլադիկ Ղուկասյանը:
Այդպես էլ չկարողացա համապատասխան բառեր ընտրել սրտիս խոսքն ասելու, սիրելի ուսուցիչ: 

ՎԼԱԴԻԿ ԹԵՎԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ծնվել է 1938-ին Սիսիանի Գետաթաղ գնուղում:
- Երբեք չեմ մտածել հուշեր գրելու մասին, կարծում եմ՝ իմ ուզածը չի ստացվի, այնուամենայնիվ փորձեմ մի քանի տողով փորփրեմ հիսունամյա հուշերիս մնացորդները: Բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո իմ ինքնաթիռը վայրէջք կատարեց Կապան քաղաքում: Այդ օրերի օգոստոսյան տապը այդպես էլ չջնջվեց իմ հիշողությունից: Շատ հեշտ ինտեգրվեցի նոր միջավայրին ու հասարակությանը, որը այդպես էլ հարազատ մնաց մինչ այսօր: Քանի որ առաջին մասնագետն էի, որպես գեղանկարչության ու գծագրության ուսուցիչ, անմիջապես ծանրաբեռնեցին աշխատանքով, և ես միաժամանակ սկսեցի աշխատել Լենհանքերի ու Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցներում: Լենհանքերի դպրոցը մի փոքր, գեղեցիկ բնության գրկում, քաղաքից հեռու, հանգստյան տուն հիշեցնող մի հրաշալի վայր, մի գողտրիկ անկյուն էր: Այս դպրոցում աշխատում էր մի փոքր, բայց հրաշալի կոլեկտիվ:
Աշակերտների թիվը ձգտում էր հինգ հարյուրի: Հիմնականում առանձնատներում ապրող շատ քույր ու եղբայրներով, բազմազավակ ընտանիքների, բարեհամբյուր, աշխատասեր /բոլոր իմաստներով/ երեխաներ էին, ամենահաճելին ինձ համար, որ հյտնաբերեցի հումորի զգացողությունը նրանց մեջ: Մի անգամ շատ սիրուն, հաճելի գույներով դդում էի դրել նատյուրմորտի մեջ, երեխաները կոտրել ու կորիզները կերել էին: Իմ հարցին թե ով է այսպես վարվել, բոլորը սսկվել էին: Երբ հայտարարեցի, որ հիմա էլ ջարդած ենք նկարում, լոյս սփռվեց դասարանի վրա, իսկ ձաձաներ դառնալուց հետո առանձին հանդիպումների ժամանակ, ամենքը պնդում էին, որ ինքն է ջարդել դդումը: 
Ճանապարհը, որով մենք հիմա գնում ենք դեպի Կավարտ, պատրաստվել է վաթսունվեց-վաթսունյոթ թվականներին: Դպրոցի դիմաց մի շատ սիրուն բլուր կար՝ Կավարտի քարը: Հանքի շահագործման արդյունքում այդտեղ փոս է առաջացել: Այդ բլուրը մի քանի անգամ ջրաներկով նկարել եմ, ամենահաջողվածը նվիրել իմ ընկերներից մեկին: 
Ինձ աշխատանքի ընդունեց դպրոցի տնօրեն Շավարշ Մարտիրոսյանը՝ բարեհամբյուր, ժպտերես, սպորտային, մարդամոտ, հետագայում իմացա, որ հումակեր է: Հետագայում հասկացա նաև, եթե կոլեկտիվը համերաշխ է ու ողջ ուշադրությունը բևեռում է ուսումնական գործին, ուրեմն տնօրենը պիտի Շ.Մարտիրոսյանի նման աշխատել իմանա, իսկ եթե կոլեկտիվում ինտրինգներ կան, ուրեմն սա էլ տնօրենի ձեռքի գործն է: Այդ դպրոցում բախտ եմ ունեցել աշխատելու Ռ.Ղարախանյանի, Ա.Դանիելյանի, Վ. Սեյրանյանի, Զ.Խաչատրյանի, Իզաբելա Արսենովնայի, Դավթյանի, Բեգլարյան Լյուբայի, Մանիկ Օհանյանի, ընկեր Նինայի և էլի շատ-շատերի հետ: Հիշողությանս մեջ մնացել են հարյուրավոր աշակերտներ, որոնք այսօր էլ առկա են իմ կողքին, հանդիպում ենք, զրուցում: Հարմար չհամարեցի թվարկել նրանց անունները հասկանալի պատճառով: Ներիր սիրելի աշակերտուհի գեղարվեստական ոճի պակասության և այլ թերությունների համար:
Եթե իմանայի տողերդ ընթերցելիս այսքան արցունք կհոսեր, չէի ընթերցի, կարծում էի՝ դուր չի գա: Ունեմ նաև ձեռագիր տարբերակ, որից պիտի արտագրեի, այդպես էլ չնայեցի՝ ստացվեց ուրիշ տեքստ, դե ոչինչ: Ապրես, Նինա ջան, որ անմահացնում ես հարազատ բանավանիդ, դպրոցիդ պատմությունը, մի տես քանի քեզ նման հրաշալիք ունեմ:

Աստված Ձեր հոգին լույսերի մեջ պահի ...

Դեկտեմբերի 31

Նինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Կապանը մեծարում է իր երախտավորներին

15.08.2026 18:12

Սամվել Ալեքսանյանի ելույթը Կապանի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթում (15.08.2026 թ.)

15.08.2026 17:04

Հանդիսավորությամբ տեղի ունեցավ «Հալիձոր՝ հավատքի ամրոց» և «Հացատաշտ» հարթաքանդակների բացման պաշտոնական արարողությունը

15.08.2026 14:33

Կապանի օրը լավ առիթ է շնորհավորելու քաղաքի բնակիչներին և մաղթելու, որ Կապանը շարունակի զարգանալ՝ պահպանելով իր ինքնությունն ու պատմությունը․ ԶՊՄԿ

15.08.2026 11:06

Ղարաբաղից տեղահшնված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար

15.08.2026 10:15

Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը

14.08.2026 21:48

Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ

14.08.2026 20:38

Իրանի դեմ պատերազմի հետևանքով աշխարհը կորցրել է 2.6 միլիարդ բարել նավթ․ Reuters

14.08.2026 16:35

Իրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran

14.08.2026 16:13

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14.08.2026 16:11

Կապանն առանց մարզադաշտի թողնելն աններելի հանցանք է

14.08.2026 16:07

Միջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար. օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել է

14.08.2026 15:22