Լաչինում անցակետ դնելով՝ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը․ Ալիև

26.08.2023 17:00
945

«Ապրիլի 23-ին Լաչինում սահմանային անցակետ դնելով՝ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ասել է, որ դրանից հետո հայկական կողմը դիմել է միջազգային հանրությանն ու միջազգային կառույցներին, և «Ադրբեջանի նկատմամբ ճնշումներն այդ խնդրի շուրջ առ այսօր շարունակվում են»,  սակայն, ինչպես հոխորտացել է Ադրբեջանի նախագահը, ոչ ոք իրենց չի կարող ստիպել  «հետ կանգնել այն ուղուց, որով ընթանում են»։   

«Ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղվել մեր ճանապարհից։ Ապրիլի 23-ին մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Սահմանային անցակետի տեղադրումը նշանակում է մեր տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնում, մենք դա արել ենք միջազգային իրավունքի շրջանակում, մենք պաշտպանում ենք մեր տարածքները»,- հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք՝ 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ այնտեղ ապօրինի կերպով տեադրելով անցակետ:

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40