Լարային քառյակի բեմելը

21.10.2024 14:53
965

Կապանի կանանց երգչախմբի, ժողովրդական, փողային և էստրադային-սիմֆոնիկ նվագախմբերի կողքին, Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի բարի կամեցողությամբ ստեղծվեց մի երաժշտական կոլեկտիվ ևս՝ լարային քառյակ, որի ղեկավարելու պատիվը տրվեց արվեստի քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանին։ Լարային քառյակի (առաջին ջութակ՝ Միլա Հովհաննիսյան, երկրորդ ջութակ՝ Յուրի Բաղդասարյան, թավջութակ՝ Աշոտ Խաչատրյան) ամբողջական կազմը համալրելու նպատակով Կապան հրավիրվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ալտահար Աննա Գյոգչյանը։

Սեպտեմբերի 20-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ  Կապանի մշակույթի կենտրոնի լարային քառյակի անդրանիկ համերգը։ Հանդիսատեսին ներկայացվեց երկու ամսվա ընթացքում պատրաստած նվագացանկը։ Համերգը մեկնարկեց Գրիգոր Պահլավունի «Ուրախ լեր», սուրբ եկեղեցի» շարականով։ Հաջորդիվ հնչեց Մոցարտի «Կվարտետ համար 4 դո մաժոր» ստեղծագործությունը, այնուհետև կատարվեց Ժան-Ֆիլիպ Ռամոյի երեք մասից բաղկացած «Պարային սյուիտ»-ը։ Մեծն Կոմիտասի 155-ամյակի առիթով հնչեց Կոմիտաս-Ասլամազյան մանրանվագները։ Օրվա խորհրդին համահունչ էր Գեորգ Հենդելի «Պասակալիա» տեղծագործության կատարումը (մշակումը՝ Սարգիս Ասլամազյանի)։

Կապանցի հանդիսատեսը լիովին վարձատրված էր դասական երաժշտության համերգով  և հոտնկայս ծափահարեց երաժիշտներին։

Վահրամ Օրբելյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01