Լարային քառյակի երկրորդ համերգը

08.04.2025 11:40
692

Մայրության և գեղեցկության տոնը յուրովի նշանավորեց Կապանի մշակույթի կենտրոնի լարային քառյակը (առաջին ջութակ՝ Միլա Հովհաննիսյան, երկրորդ ջութակ՝ Յուրի Բաղդասարյան, ալտ՝ Աննա Գյոկչյան, թավջութակ՝  Աշոտ Խաչատրյան): Սա քառյակի երկրորդ համերգն էր և ավելի ընդգրկուն ծրագրով, որը մեկնարկվեց Արամ Խաչատրյանի «Վալս»-ով «Դիմակահանդես» բալետից: Հաջորդիվ հնչեց «լարային քառյակի հայր» Յոզեֆ Հայդնի «Կվարտետ ռե մինոր» չորս մասանոց ստեղծագործությունը:

Օրվանը համահունչ ծրագրում ընդգրկվել էին մանրանվագներ, տոնական երանգ ունեցող ստեղծագործություններ՝ վալս, տանգո, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս-Ասլամազյան՝ «Ամպել ա», «Հաբրբան», Ռուբեն Ալթունյան՝ «Բերդ պար», «Ես սիրեցի», Շառլ Ազնավուր «Նա» և այլն: Քառյակը ըստ ամենայնի տոն պարգևեց հատկապես կանանց և աղջիկներին, քառյակի կատարումները հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց, և որպես «բիս» ևս մի անգամ կատարվեց Էնրիկե Ֆրանչինիի «Արգենտինյան տանգո»-ն:

Ինչպես համերգի ավարտից հետո «Սյունյաց երկրին» փոխանցեց քառյակի ղեկավար  Աշոտ Խաչատրյանը, հաջորդ համերգին քառյակի կազմից դուրս հանդես կգան հրավիրյալ երաժիշտներ՝ այդպիսով նրանց բեմելու հնարավորություն կտրվի:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40