Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

21.11.2018 23:15
1427

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

- Պարոն Փամբուխչյան, Լարսի ավտոճանապարհը այս պահին ամբողջությամբ բա՞ց է։

- Այո։

- Ո՞րն էր պատճառը, որ փակ էր, արդյո՞ք ցորենի ներկրման շրջանի հետ կապված է։

- Սկզբում եղան մի փոքր խցանումներ՝ ցորենակիր մեքենաների շատ լինելու հետ էր կապված, հետո արդեն եղանակային պայմաններն էին։ Ձյուն էր եկել, այնտեղ ձնաբուք էր, նաեւ ձնահոսքի վտանգ կար եւ տեխնիկան չէր կարողանում մաքրել։

- Հնարավո՞ր է նորից նման խնդիր առաջանա մոտ օրերս։

- Դա անկանխատեսելի է։ Եղանակային պայմաններից է կախված։ Եթե եղանակները դեպի վատը գնացին՝ ձյուն, ձնամրրիկ, ձնաբուք, այդ պարագայում մեծ հավանականություն կա, որ կփակվի։ Եթե եղանակային պայմանները լավը եղան, այն իր բնականոն հունով կաշխատի, ինչպես մինչ այդ աշխատել է։

- Մեր վարորդները դժգոհություններ ունեի՞ն այս ամենի հետ կապված։

- Դե վարորդները, բնականաբար, դժգոհություն ունեն, քանի որ գնում եւ մնում են խցանման մեջ ու իրենց համար անհարմարություն է՝ ճանապարհի մեջտեղում ասենք մի քանի օր մնալը։ Բնականաբար, չի կարող դա մարդուն հաճելի լինել, այդ մասով դժգոհություն կա։

- Իսկ նախարարությունից դժգոհություններ ունե՞ն։

- Նախարարության հետ կապված միգուցե մեկ-երկու հարցադրումներ եղել են, բայց այդ հարցադրումներից առաջ էլ մենք զբաղվել ենք այդ հարցերով։

- Այսինքն, յուրաքանչյուր բարձրացված խնդրին արձագանքե՞լ եք։

- Այո, կամ մինչ այդ արդեն զբաղվել ենք այդ հարցով, մարդը չի իմացել, հարցադրում է արել, այդ հարցադրման պատասխանը ստացել է, կամ հարցադրումը անելուց հետո մենք անմիջապես արձագանքել ենք։

- Դուք գրել էիք, որ հերթի մեջ սպասող քաղաքացիներին ջուր եւ սնունդ է հասցվել, ո՞ւմ միջոցով։

- Օսեթիայի առողջապահության նախարարն է այնտեղ եղել։ Այդ մասին ես նաեւ գրառում էի արել։ Քաղաքացիներ էին այնտեղ գտնվում, իրենք էլ հաստատեցին, որ կա նման բան եւ շնորհակալություն հայտնեցին։

Նշենք, որ շուրջ 3-4 օր Լարսի անցակետում խցանումներ էին, ինչի պատճառով մեծ կուտակումներ էին առաջացել։

armtimes.com

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40