Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

18.01.2019 18:08
1422

Այս տարում ՀՀ զինված ուժերի կենտրոնական պարենային բազայում տեղի ունեցած եւ կատարվելիք փոփոխությունների շնորհիվ զինծառայողները նոր սննդակարգ կունենան: Նրանց առօրյա ճաշացանկում կավելանան լավաշ, սխտոր, յոթ տեսակի արագ պատրաստման ապուրներ, սպաս, իսկ հաջորդ տարում՝ նաեւ մեղր: Այս մասին այսօր ԶՈՒ կենտրոնական պարենային բազայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը:

Նա տեղեկացրեց՝ կենտրոնական պարենային բազայում, որտեղից մթերքն առաքվում է զորամասերին, բարելավվել են նաեւ սննդամթերքի պահպանման պայմանները. սառնարանային տնտեսությունը թարմացվել է: Բացի այդ, այսուհետեւ «զինվորի բաժին՝ վաճառքի ենթակա չէ» գրությունը կլինի ոչ միայն զինվորի համար նախատեսված պահածոների, այլեւ՝ դրանց արկղերի վրա: «Ձմռանը մեկ զինվորի համար կհատկացվի առողջարար, բնական մեղր, նաեւ՝ ճարպ»,-նշեց Արամ Մարգարյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:  

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

aravot.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40