Լավրովը գնահատել է Հայաստանում ընտրությունների արդյունքների ազդեցությունը Ղարաբաղի իրավիճակի վրա

21.06.2021 17:07
1376

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նոր են տեղի ունեցել, դեռ վաղ է խոսել Ղարաբաղի իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ընտրությունները նոր են կայացել: Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքները ազդելու նոր քաղաքական կյանքի ձեւավորման վրա: Սպասենք, մինչ այնտեղ կձեւավորվի կառավարությունը»,- ասել է Լավրովը։

«Մենք, համենայնդեպս, ելնում ենք նրանից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաեւ երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որը մեկնարկում է ամբողջ տնտեսական գործունեության ծավալման, շրջափակումը վերացնելու հատուկ ձեւերի համաձայնեցման գործընթացը, համապատասխանում են ներգրավված բոլոր կողմերի շահերին»,- ավելացրել է նախարարը:

Շմիդտը պաշտպանել Է Լավրովի դիրքորոշումը. «Մենք ակնկալում ենք դիտորդների ամբողջական զեկույցի հրապարակումը, ուստի եկեք սպասենք, թե երբ կձեւավորվի կառավարությունը, եւ այդ ժամանակ գնահատականներ կտանք»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40