Լավրովը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ

01.11.2024 16:24
656

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է 2024 թվականի դեկտեմբերին այցելել Մալթա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Տեղեկությունը «Վեդոմոստի»-ին հաստատել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Լավրովը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո առաջին անգամ կայցելի ԵՄ անդամ երկիր։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «այս միջոցառումը հյուրընկալող երկիրը պետք է հնարավորություն ընձեռի բոլոր ԵԱՀԿ անդամ երկրներին տեղում աշխատելու»։

Ռուսաստանում Մալթայի դեսպանատնից «Վեդոմոստի»-ին հայտնել են, որ դեկտեմբերի 5-6-ը կղզում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստն անցկացնելու որոշումը «վերաբերվում է բոլորանդամներին, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությանը:

«ԵԱՀԿ պատվիրակությունները պարբերաբար տեղեկացվում են նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։ Լրացուցիչ գործնական մանրամասները, այդ թվում՝ հրավերները, ժամանակին կուղարկվեն ԵԱՀԿ բոլոր պատվիրակություններին»,- ասել են կազմակերպիչները՝ չմեկնաբանելով Լավրովի դեմ ԵՄ պատժամիջոցների ազդեցության հետ կապված իրավիճակը։

ԵԱՀԿ քարտուղարությունը հայտարարել է, որ իրենք ավելացնելու ոչինչ չունեն Մալթայի դեսպանատան տեղեկատվությանը։

Լավրովը վերջին անգամ ԵՄ երկիր է այցելել 2021 թվականի դեկտեմբերին, երբ Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստն է եղել։ Այդ ժամանակից ի վեր նա այցելել է մի քանի այլ եվրոպական երկրներ, որոնք ԵՄ անդամ չեն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40