Լեհաստանն ու ԱՄՆ-ը բանակցում են միջուկային զենքի համատեղ կիրառման ծրագրի շուրջ

05.10.2022 16:51
934

Լեհաստանը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ՝ մասնակցելու միջուկային փոխանակման ծրագրին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից աճող սպառնալիքներին դիմակայելու համար: Այս մասին Gazeta Polska թերթին հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Առաջին խնդիրն այն է, որ մենք միջուկային զենք չունենք: Ոչ մի նշան չկա, որ մենք՝ Լեհաստանը, մոտ ապագայում ձեռք կբերենք այն: Միշտ էլ կա միջուկային փոխանակման ծրագրին մասնակցելու ներուժ: Մենք խոսել ենք Ամերիկայի առաջնորդների հետ՝ արդյոք Միացյալ Նահանգները դիտարկում է նման հնարավորությունը։ Թեման բաց է»,- պարզաբանել է Դուդան։

Միջուկային փոխանակման ծրագիրը ՆԱՏՕ-ի միջուկային զսպման քաղաքականության մի մասն է, որը թույլ է տալիս անդամ երկրներին, որոնք չունեն այդ զենքերը, մասնակցել դրանց օգտագործման պլանավորմանը:

Այս ծրագիրը չի ընդլայնում միջուկային զենք ունեցող երկրների խումբը։ Միայն ԱՄՆ-ն է իր զենքը տրամադրել այլ պետություններին ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում մասնակից երկրները խորհրդակցություններ են անցկացնում և համատեղ որոշումներ են կայացնում միջուկային զենքի վերաբերյալ։ Նրանք, մասնավորապես, պահպանում են միջուկային զենքի կիրառման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները (միջուկային զենք կրելու ունակ ինքնաթիռներ) և այն պահում իրենց տարածքում։

https://www.lragir.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40