Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին

28.09.2023 16:37
735

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինստիտուտը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության և բանակի ներկայացուցիչներին «անջատողական» որակելով՝ փորձ է արվում արդարացնել անօրինական կալանավորումներն ու սպանությունները։

«Վարդանյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի բացահայտ ջատագովը, հատկապես ատելի է Ադրբեջանի համար։ Նրա կալանավորումը խոշտանգումների և արտադատական մահապատժի կամ ցուցադրական դատավարության շատ բարձր ռիսկ է պարունակում: Նա և Արցախի կառավարության և ինքնապաշտպանության բանակի ներկայիս ու նախկին անդամները դասակարգվել են «անջատողականների» և «ահաբեկիչների» կատեգորիային, որը պետություններն օգտագործում են ապօրինի կալանավորումն ու սպանությունն արդարացնելու համար», - գրված է ինստիտուտի՝ X սոցցանցի էջում կատարված գրառման մեջ։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը նաև ենթադրում է, որ Ռուբեն Վարդանյանը կարժանանա նույն ճակատագրին, ինչ Ադրբեջանում գերության մեջ գտնվող մյուս հայ ռազմագերիները։

«Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունը հատկապես հիմնավորված է` հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանացել են 2020 թ.-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները: Նրանք խոշտանգվել են, նվաստացվել, սպանվել, անհետացել և ենթարկվել ցուցադրական դատավարությունների: Սա լավ փաստագրված է», - նշված է ինստիտուտի հայտարարությունում:

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համոզմամբ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ինչպես նաև այլ համաշխարհային առաջնորդները պետք է պահանջեն Ադրբեջանից Վարդանյանի անվտանգ վերադարձը և պետք է ապահովեն, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության, ինչպես նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները նույնպես հեռանալու թույլտվություն ունենան։

«Մենք աշխարհին հիշեցնում ենք, որ էլիտայի ներկայացուցիչների կալանավորումը, սպանությունը և անհետացումը ցեղասպանության ընդհանուր գործողություն է», - նշում են ինստիտուտում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40