Լեռնային Ղարաբաղ. Արաքչիի բարդ առաքելությունը. Տարասովն անդրադարձել է Թեհրանի՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված նոր նախաձեռնությանը

28.10.2020 15:47
1223

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն, հայտնել է, որ Իրանի ձոխարտգործնախարար, նախագահի հատուկ հանձնակատար Աբաս Արաքչին կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Թեհրանի նախաձեռնությունը ներկայացնելու համար:

Այս առնչությամբ «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը նշում է, որ Իրանն աշխարհում միակ պետությունն է, որն սահմաններ ունի ղարաբաղյան հակամարտությա բոլոր 3 կողմերի՝ Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի հետ: Ղարաբաղյան պատերազմն ազդում է նրա վրա, սակայն դեռևս անուղղակի:  


Ավելի վաղ իրանական զինվորականները նշում էին, որ ուժեղացնում են իրենց սահմանների պաշտպանությունը հյուսիս-արևմուտքում: Այնտեղ անցկացվել են ցամաքային ուժերի զորավարժություններ՝ հրետանու, հետևակային ստորաբաժանումների և անօդաչուների մասնակցությամբ:

Տարասովի կարծիքով՝ Թեհրանը շատ զգայուն է իր հյուսիսային սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունների հանդեպ: Իրանական Resalat պարբերականը, որը ներկայացնում է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը, գրում է, որ ԼՂ շուրջ նոր ճգնաժամի սկսվելուց մեկ ամիս անց պարզ է դառնում, որ խոսքն արդեն «ոչ թե զինված հակամարտության մասին է, այլ՝ տարածաշրջանում իրական լայնածավալ պատերազմի»:

Տվյալ դեպքում խոսքը դեռևս միայն Թուրքիայի մասին է, որը հայտարարում է Ադրբեջանին «աջակցելու» մասին և պատրաստ է նրան տրամադրել «ցանկացած օգնություն»: Ավելին, Թեհրանը լուրջ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանությունները նախորոք դիմել են բոլոր ամերիկացի քաղաքացիներին՝ կոչ անելով «զերծ մնալ» այցելել այն շրջանները, որտեղ հատուկ լարված իրավիճակ է ստեղծվել: Ինչպես նշում է Resalat-ը, այդ զգուշացումները «կարծես նախապես պատրաստված լինեին»:

«Այս առնչությամբ Թեհրանի համար դժվար թե անակնկալ կարող էին լինել «Արաքսի այն կողմում» մարտերին մերձարևելյան վարձկանների մասնակցությունը, որոնց Թուրքիան մեծ քանակությամբ բերում է Ադրբեջան»,-գրում է Տարասովը:

Հիշեցնենք, որ ռազմական ասպարեզում վարձկան գրոհայինների ներկայության մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչից հետո Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին հայտարարել է՝ «Մեր ուժերն անխնա ու կատաղի կպայքարեն «Իսլամական պետության» ահաբեկիչների ներկայության դեմ մեր սահմանների մոտ»:

«Կա նաև մեկ այլ գործոն, որը կարող է Իրանի «պայթյունի» համար վառոդ դառնալ»: Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, Իրանի հյուսիսում 2 անգամ ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան հենց Ադրբեջանում, Արևմուտքի կողմից վաղուց սադրանքներ են կան հանուն միավորման շարժման, և որոշակի աշխարհաքաղաքական հանգամանքներում Իրանը կարող է «փշրվել», ինչի մասին արդեն վաղուց գրում են ամերիկացի և իսրայելցի փորձագետները»,- կարծում է ռուս փորձագետը:

Ֆրանսիական Atlantico պարբերականը, նշելով Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան պատերազմին՝ «մեկ ազգ՝ երկու պետություն» ընդհանուր կարգախոսի ներքո, ակնարկում է, որ Թուրքիայի նախագահի նեոօսմանյան ռազմավարության ներկայիս փուլը կարող է իրանական ուղղվածություն ունենալ:

Տարասովի կարծիքով՝ այս առումով լիովին բացատրելի է Թեհրանի դիվանագիտական ակտիվությունը՝ Արաքչիի գալիք առաքելությունը, որը հագեցած կլինի նոր չափորոշիչներով, երբ ղարաբաղյան պատերազմը սկսում է ընկալվել որպես ընդամենը միայն կարևոր, սակայն նախատեսված աշխարհաքաղաքական համադրության մի մաս:

«Թեհրանը չի ցանկանում և պատրաստ չէ ներքաշվել նոր պատերազմում: Իրանը դեռևս նախազգուշացնում է Երևանին և Բաքվին պատերազմի սարսափելի հետևանքների մասին, զսպվածության կոչ է անում կողմերին: Տեսնենք՝ ինչ հաջողություններ կունենա Արաքչին գործնական տեսնակյունից և կհաջողվի արդյո՞ք նրա դժվար դիվանագիտական առաքելությունը: Սակայն այն, որ ակտիվացել են իրանական դիվանագիտական ծառայությունները, վկայում է իր հյուսիսային սահմաններից այն կողմ իրավիճակի հանդեպ անհանգստության իսկապես ծայրահեղ աստիճանի մասին»,-եզրափակում է Տարասովը:

tert.am

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11