Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանnւթյան զnh են դարձել․ Զատուլին

30.08.2025 20:47
760

Այսօր՝ օգոստոսի 30-ին, իմ մեծ ընկեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակովիչ Սահակյանը դառնում է 65 տարեկան։ Վաղը իմ մեկ այլ ընկերոջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակովիչ Քոչարյանի ծննդյան օրն է։ Այս մասին գրել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Տղամարդկանց մեջ նախկին ընկերներ չկան։ Ես իմ պարտքն էի համարել և համարում եմ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին, որին  հայկական իշխանությունները շարունակում են հետապնդել նույնիսկ այն բանից հետո, երբ ստիպված էին նրան ազատ արձակել բանտից։ Բայց, ցավոք, չեմ կարող զանգահարել  և շնորհավորական հեռագիր ուղարկել իմ ընկեր Բակոյին։ Ինձ մոտ կամ ծանոթ  ԼՂ մյուս ղեկավարների հետ միասին նա արդեն երկու տարի է, ինչ Բաքվի բանտում է։

Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանության զոհ են դարձել։ Մենք Ռուսաստանում, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, հատկապես հիմա, պետք է լավ հասկանանք, թե ինչ է դավաճանությունը։ Ես ուզում եմ, որ Բակո Սաակովիչը, Ռոբերտ Սեդրակովիչը և բոլորը իմանան, որ Ռուսաստանում շատ մարդիկ կան, շատ ավելին, քան հայերը Հայաստանում և նույնիսկ ընդհանրապես աշխարհում, ովքեր հիշում են, հարգում և կարեկցում:

Բայց ես վստահ եմ, որ արդարության ժամանակը կգա»,- գրել է նա։

tert.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34