Լևոն Աղասյանը՝ հաղթողի դափնիով

07.03.2022 15:17
1292

Փետրվար ամիսը և մարտի սկիզբը հագեցած էր մարզական միջազգային մրցումներով, որոնց մասնակցել են նաև Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սաները:

Ինչպես «Սյունյաց երկրին»  հայտնեց համայնքապետարանի աշխատակազմի սպորտի պատասխանատու Արշամ Սարգսյանը, փետրվարի 12-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվեց Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունը. մրցապայքարի մեջ մտան մինչև 20 տարեկան մարզիկները: Կապանցի մարզիկներից  Գոռ Բեգլարյանը  (մարզիչ՝ Արտյոմ Պողոսյան) հեռացատկում 7 մ 36 սմ արդյունքով գրավեց 4-րդ տեղը:

Փետրվարի 19-ին և 20-ին Թբիլիսում կայացավ Վրաստանի ձմեռային առաջնությունը, որին Հայաստանը մասնակցեց ներկայացուցչական պատվիրակությամբ (17 մարզիկ): Կանանց եռացատկում Կապանի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցի սանուհի Յանա Սարգսյանը (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ՝  Արսեն Պետրոսյան) դարձավ հաղթող՝ սահմանելով հանրապետության նոր ռեկորդ՝ 13  մետր  40 սմ արդյունքով:

Իսկ ամենաուրախալի լուրը ստացվեց Ստամբուլից: Մարտի 5-ին Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունում Լևոն Աղասյանը 16 մ 26 սմ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին:

2022 թվականի ձմեռային մրցաշրջանի ամենակարևոր ստուգատեսը կայանալու է Բելգրադում մարտի 18-20-ը, որտեղ  կանցկացվի փակ մարզասրահների աշխարհի առաջնությունը: Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի Լևոն Աղասյանը, կապանցի մարզիկին ցանկանանք  հաջող մրցելույթ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40