ԼՀԿ-ն կառավարությանն առաջարկել է պաշտոնյաների պարգևավճարներն ուղղել սոցիալական ծրագրերի ընդլայնմանը

31.03.2020 17:33
1234

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով, որ ղեկավար կազմի՝ քաղաքական պաշտոնյաների պարգևավճարների ֆոնդն ուղղվի ճգնաժամային իրավիճակում կառավարության նախաձեռնած սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով, որ Հայաստանում ձևավորված պարգևավճարների ֆոնդը վերացվի՝400 հազար դրամից բարձր աշխատվարձ ստացողների համար, և այդ գումարներն ուղղվեն կառավարության սոցիալական փաթեթների կիրառմանը, փաթեթներն ընդլայնելուն»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ նախարարների աշխատավարձը պարգևավճարների հաշվին գրեթե կրկնապատվել է, պատգամավորները ևս 30 տոկոսի չափով պարգևավճարներ են ստացել: «Առաջարկել ենք ղեկավար կազմի, քաղաքական պաշտոնների պարգևավճարների ֆոնդն ուղղել սոցիալական նպատակների իրականացմանը, ներկայացված փաթեթներն ընդլայնելուն: Բազմաթիվ մարդիկ այդ փաթեթների աջակցությունների տակ չեն ընկնում»,-ասաց պատգամավորը:

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում կառավարութունը աջակցության տարբեր գործիքներ է մշակել՝ թե բիզնեսի, թե գյուղատնտեսության, թե այն անձանց համար, որոնք սոցիալական աջակցության կարիք ունեն այս իրավիճակում: Այդպիսի ծրագրերից է օրինակ հղի կանանց աջակցության ծրագիրը, որի շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։ 

Արմենպրես

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40