«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահ մարմինների գործողությունները

19.08.2020 13:16
3612

«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահ մարմինների գործողությունները: Ապօրինություն իրականացնողների վագոն-տնակների հեռացումից հետո, ճանապարհը փակող անձինք շարունակում են սեփական մեքենաներով պարբերաբար ներխուժում իրականացնել «Լիդիանի» օրինական տիրապետման տարածք` խոչընդոտելով նույնիսկ տարածքում աշխատող մարդկանց սնունդ մատակարարող մեքենայի մուտքը։

Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց ուղղակի գործառույթը և կատարելով դատարանի, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջը` վերացնել «Լիդիանի» տարածք ներխուժումը:

Նշենք նաև, որ օգոստոսի 12-ից սկսված կադրերի բազայի վերագնահատման գործընթացի առաջին շաբաթվա ընթացքում «Լիդիանը» ստացել է 350 դիմում-հայտ, որից 250-ը՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներից: Չնայած այն բանին, որ ծրագրի դեմ պայքարող ակտիվիստները փորձում են ճնշումներ գործադրել համայնքի բնակիչների վրա, դիմում-հայտերի հոսքը շարունակվում է: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ստացված դիմումների քանակն արդեն ապացույց է, որ համայնքում բազմաթիվ են մարդիկ, ովքեր սպասում են Ամուլսարի ծրագրի վերսկսմանը:

«Լիդիան» շարունակելու է կադրերի բազայի վերագնահատման գործընթացը, որին հաջորդելու է հավաքագրման մեկնարկը՝ հիմնականում շրջակա համայնքներից:

Կից տեսանյութում «Լիդիանի» տարածքում ապօրինի կայանած ակտիվիստների մեքենաներն են, որոնք խոչընդոտում են սննդի մատակարարման աշխատանքները։ Կադրերից ակնհայտ է, որ սադրում են տարածքում երկու տարի ապօրինություն իրականացրած անձինք, իսկ «Լիդիանի» պահնորդական խումբը զերծ է մնում կտրուկ գործողություններից, ինչն օրենքով թույլատրված է։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08