Օգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության ռեժիմը․ կհրապարակվեն սահմանափակումների մեղմացման մասին ուղեցույցներ․ պարետ

29.07.2020 19:44
4128

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից հետո անցել է արդեն 5 ամիս։ Այս ամիսիները բոլորիս համար եղել են պայքարի, դժվարությունների, մեր քայլերի ու սկզբունքների վերաարժեվորման ամիսներ, բայց միառժամանակ եղել են նաեւ դժվարությունների հաղթահարման ու մի շարք մեծ ու փոքր հաղթանակների ամիսներ։

Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա ասաց, որ մեր հաջողություններից մեկն այն է, որ այսօր երկրում համաճարակային դրությունը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է, քաղաքացիների եւ տնտեսվարողների կողմից կանոնների պահպանումն իրենց արդյունքը տալիս են։

Օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Ավինյանի փոխանցմամբ՝ ներկա դրությամբ՝ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են եւ մեծապես կախված են նրանից,  թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերն առաջիկայում։ Նրա կարծիքով՝ դեռեւս մեծ անորոշություն է նաեւ երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը։ Այս առնչությամբ պարետատունը մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան, որն ուղենշային կլինի Կառավարության գործողությունների համար։ Այդ պլանի ողջ տրամաբանությունը, ինչպես ասաց պարետը, լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի համավարակի պայմաններում եւ անվտանգության եւ համակեցության կանոնների որդեգրմամբ ավելի արագ հնարավոր լինի լիարժեք վերադառնալ նորմալ կյանքին։ Կառավարման ծրագրի շրջանակներում համավարակի կառավարմանն ուղղված գործողությունները քաղաքացիների եւ բիզնեսի համար առավել կանխատեսելի ու ընկալելի դարձնելու նպատակով առաջիկա օրերին կհրապարակվի պարզ ուղեցույց, թե համաճարակաբանական կոնկրետ իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը, ինչ սահմանափակումներ են կիրառվելու։

Ավինյանը հայտնեց նաեւ, որ 2020-2021 ուսումնական տարվան ընդառաջ՝ մշակման փուլում են կրթության ոլորտի, այդ թվում՝ մանկապարտեզների, դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի եւ ոչ ֆորմալ կրթության մասով կառավարման պլանները։ Սրանց միջոցով պարզ կդառնա, թե երկրում համաճարակային տարբեր իրավիճակներում ինչպես, ինչ մոդելով պետք է գործի կրթական բնագավառը եւ ինչպես պետք է որդեգրվեն առանձին կանոններ՝ տարբեր կրթական հաստատությունների կողմից։

Առաջիկայում ուղեցույց կհրապարակվի նաեւ թանգարանների, գրադարանների, համերգների եւ թատրոնների վերաբացման վերաբերյալ։ Ավինյանը շեշտեց, որ ներկայումս վերջնականացվում են բացման համար նախապայման հանդիսացող կանոններն ու հստակեցնող ժամկետները։ Նշված ոլորտների սահմանափակումների մեղմումը, պարետի համոզմամբ, ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլ այն համոզմամբ, որ մշակույթն ու արվետսը կօգնեն մեզ մի փոքր ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը։

Ի տարբերություն մյուս ոլորտների սահմանափակումների մեղմացմանը, միջազգային ավիափոխադրումների պարագայում իրավիճակը տարբեր է լինելու։ «Այստեղ մեր գործողությունները հիմնականում նպատակ ունեն հնարավորինս կանխել համաճարաբանական լրացուցիչ ռիսկերի առաջացումը եւ պահպանել ներկայումս ձեռքբերված հարաբերական կայուն, բայց դեռեւս շատ փխրուն իրավիճակը»,- ասաց Ավինյանը՝ նշելով նաեւ, որ ավելացել են չարտերային թռիչքները։

Դեռեւս հնարավորություն չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել, միեւնույն ժամանակ Ավինյանը հորդորեց ՀՀ քաղաքացիներին իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանում՝ վստահեցնելով, որ զբոսաշրջության բազմազան հնարավորությունները թույլ կտան մեր հայրենակիցներին՝ իրենց հանգիստը նույնքան լիարժեք անցկացնել Հայաստանում՝ պահպանելով համաճարակային կաննոները։

armtimes.com

Միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհին՝ Կապանում

09.10.2026 16:39

«Հայաստանի իշխանությունները կորցնում են առողջ բանականությունը»․ ռուս քաղաքագետը՝ Երևանի քաղաքականության մասին

09.10.2026 15:36

Գորիսի «Մեծ Հայք»  պարային ստուդիան՝ Շրի Լանկայում

09.10.2026 15:14

Ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն՝ ավելի շատ թունաքիմիկատներ․ ի՞նչ է կատարվում Հայաստանում․ «Էկոսֆերա»

09.10.2026 14:45

ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք

09.10.2026 14:37

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

09.10.2026 14:30

Մեղրի, ՏԻՄ ընտրություններ. Սյունիքի մարզպետը և Մխիթար Զաքարյանը՝ ՔՊ-ի քարոզչական թիմում

09.10.2026 14:23

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

09.10.2026 12:15

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

09.10.2026 11:47

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

09.10.2026 11:36

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17