Լիզ Թրասը հայտարարել Է, որ հրաժարական Է տալիս

20.10.2022 20:29
930

Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը հոկտեմբերի 20-ին հայտարարել Է, որ հրաժարական Է տալիս՝ այդ պաշտոններում ընդամենը 45 օր գտնվելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես չեմ կարող կատարել այն լիազորությունները, որոնք ինձ տրամադրվել Էին Պահպանողական կուսակցության կողմից: Այդ պատճառով ես խոսել եմ Նորին Մեծություն թագավորի (Չառլզ 3-րդի) հետ, որպեսզի նրան ծանուցեմ, որ ես հրաժարական եմ տալիս»,-ասել Է Թրասը՝ հանդես գալով Դաունինգ սթրիթ10-ում գտնվող իր նստավայրի առջեւ: Նա հավելել Է, որ կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները, որն ավտոմատ կերպով դառնում Է վարչապետ, ավարտվում են «հաջորդ շաբաթվա ընթացքում»:

Մինչեւ այդ պահը Թրասը կշարունակի գլխավորել կառավարությունը: Նա վարչապետ Է դարձել սեպտեմբերի 6-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Բորիս Ջոնսոնին, որը պաշտոնաթող Էր եղել հուլիսի սկզբին: Այսպիսով, Թրասը դարձել Է վարչապետ, ով այդ պաշտոնն ամենափոքր ժամկետով Է զբաղեցրել բրիտանական պատմության մեջ: Հակառեկորդը (ընդամենը 119 օր՝ բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնում) պատկանել Է տուբերկուլյոզից շուտ մահացած թորի Ջորջ Քանինգին (1770-1827 թթ.), իսկ բոլորից երկարը (20 տարի եւ 314 օր) վարչապետի աթոռն զբաղեցրել Է վիգերի կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ուոլփոլը (1676-1745 թթ.), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40