ԼՂ հակամարտության միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. Լավրով

03.11.2020 18:45
1272

 Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հակամարտող կողմերի հետ աշխատանքներ իրականացնելը, սակայն նշում է, որ ԼՂ խնդրի կարգավորման համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

«Համանախագահների եռյակն է հանդիսանում միջնորդության համընդհանուր ճանաչում ունեցող ձևաչափը, որի նպատակն է հաղթահարել այդ վաղեմի հակամարտությունը: Այդ կապակցությամբ` Մոսկվայում ադրբեջանցի և հայ գործընկերները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Մոսկվայում վերաբերվում Ղարաբաղի հարցով նոր բանակցային ձևաչափի ստեղծման գաղափարին, որին կմասնակցեն Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, հանդես է գալիս այն գաղափարի օգտին, որ կարելի է աշխատել բոլոր գործընկերների, այդ թվում` հակամարտող կողմերի հարևանների հետ, որոնք հնարավորություն ունեն ազդելու և պայմաններ ստեղծելու կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծման հասնելու համար, որոնք եռանախագահներն առաջ են քաշում Բաքվի և Երևանի հետ շփումներում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40