ԼՂ հակամարտությունն ամենաբարդերից է. միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է. ՌԴ ԱԳՆ

02.08.2023 15:06
737

Մոսկվան լիահույս է, որ Երևանում հասկանում են, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա՝ «առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա դիրքերին Հարավային Կովկասում»։

Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Այդ նպատակին հասնելու համար նրանք փորձում են խաթարել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հիմնված: Հուսով ենք, որ Երևանում դա լավ են հասկանում»,- պարզաբանել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում են խնդիրներ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից է, այն ունի խորը պատմական արմատներ։ Կայուն կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է, կողմերի փոխադարձ հարգանքը, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու պատրաստակամությունը։ Այս համատեքստում ես չեմ կարող չնշել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս դժվարին գործընթացում առանցքային միջնորդական դերը»,- ասել է Աղասանդյանը, գրում է tert.am-ը։

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40