ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կհատկացվի 40 հազար դրամ բնակարանի վարձակալության և 10 հազար դրամ կոմունալ ծախսերի համար

01.10.2023 14:43
974

ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր մարդու հաշվով Կառավարությունը 40 հազարական դրամ աջակցություն կցուցաբերի, որպեսզի վերջիններս հոգան իրենց բնակության ծախսերը: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերը:

«Այստեղ, իհարկե, մեկ բացառություն կլինի, դա կվերաբերի այն մարդկանց, որոնք Հայաստանում ունեն բնակարաններ: Սա շատ տրամաբանական է, որովհետև մենք այս օգնությունը նախատեսում ենք հատկապես այն մարդկանց համար, որոնք բնակվելու տեղ չունեն»,- ասաց Խաչատրյանը:

«Դա նշանակում է, որ օրինակ՝ տեղահանվածների 4 հոգանոց ընտանիքը կունենա բնակարանի ծախսերը հոգալու համար 160 հազար դրամ, որը, մեր գնահատականով, բավարար գումար է Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում բնակության խնդիրը պատշաճ լուծելու համար: Կառավարությունը նաև որոշում կկայացնի, որ յուրաքանչյուր մարդու հաշվով տրվի նաև 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերը հոգալու համար»,- պարզաբանեց Խաչատրյանը՝ ընդգծելով՝ հաշվի է առնվել նաև, որ առջևում ձմեռ է:

Նա նաև տեղեկացրեց՝ աջակցությունը տրվելու է առաջիկա 6 ամիսների համար, սակայն դա չի նշանակում, որ 6 ամիս անց չենք ունենա աջակցության այլ ծրագրեր:  

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար մեկնարկում է բնակության ծախսերի աջակցության ծրագիր:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40