ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների վճարման գործընթացը կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից. որոնք են պայմանները

09.11.2023 14:08
671

Անկախ այն հանգամանքից, թե ԼՂ-ից բռնի տեղահանվածները ԼՂ-ում կենսաթոշակ ստացել են թե չէ, նրանք ՀՀ-ում ստանալու են կենսաթոշակ:

Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին որոշվել էր ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել, որի արդյունքում սահմանվել էր, որ նրանք ունեն կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք, եթե բավարարում են ՀՀ օրենսդրության պայմաններին, փոխանցում է 1lurer-ը:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքում, որով սահմանվել են փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացման առանձնահատկությունները՝ Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները:

«Այսպիսով, երբ կներկայացնենք ԱԺ, դրան հընթացս մենք կստեղծենք էլեկտրոնային հարթակ, և համաձայն այդ հարթակի՝ բոլորին, որոնք ԼՂ-ում ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ եղանակով կընդունենք ի գիտություն և կսկսենք նրանց կենսաթոշակի իրավունքն իրացնել: Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, մենք արդեն կունենանք լիազորություն՝ օրենքով սահմանված կրիտերիաներով գնահատել և նշանակել կենսաթոշակ կամ նպաստ»,- ասաց նախարարը և հավելեց, որ հարթակի գործարկումից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել նաև այլ նպաստների համար, օրինակ՝ մայրության կամ երեխաների նպաստների և այլն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ճշտեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում քանի՞ թոշակառու կա, ապա նաև հետաքրքրվեց՝ նրանց թոշակի վճարման գործընթացն ընդհատվելո՞ւ է:

Կենսաթոշակառուների թիվը, ըստ նախարարի, շուրջ 15 հազար է, իսկ ինչ վերաբերում է թոշակների վճարման գործընթացին, ապա քանի որ նրանք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացել են հոկտեմբերի 26-ին, ապա գործընթացը կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից:

Վարչապետն ընդգծեց՝ խորհրդարանական գործընկերներին պետք է խնդրել, որպեսզի հնարավորինս շուտ ԱԺ-ում քննարկումը կազմակերպվի, որի շրջանակում մանրամասն կներկայացվի թոշակներ ստանալու գործընթացը:

https://artsakhpress.am/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01