ԼՂ-ից քանի՞ մարդ է աշխատանք գտել Հայաստանում. Փորձագետը ներկայացրեց պահանջարկ ունեցող ոլորտները

08.11.2023 22:31
763

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մոտ 15%-ը (մոտ 15 հազար մարդ - խմբ.) աշխատանք է գտել Հայաստանում։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական ​​միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակները։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից հետո Արցախի բնակիչները՝ ավելի քան 100 հազ․ մարդ, ստիպված է եղել լքել Արցախը՝ չցանկանալով մնալ Հանրապետությունում՝ նկատի ունենալով Ադրբեջանի սպառնալիքը։

Հիմնականում Լեռնային Ղարաբաղից տարհանվածներն աշխատում են որպես տաքսու վարորդ, ոմանք աշխատում են տարբեր արտադրական ձեռնարկություններում, ասել է փորձագետը։

«Հայաստանում տաքսու վարորդների մեծ կարիք կա, և այժմ Արցախից Հայաստան եկած և մեքենա վարելու հնարավորություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ կամ արդեն աշխատանք են գտել, կամ իրենց պատրաստակամությունն են հայտնել։

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները կարող են աշխատել նաև գյուղատնտեսության ոլորտում,  որպես բանվորներ շինարարության ոլորտում և այլ ասպարեզներում։ Նրանց թվում կան շատ լավ մասնագետներ, որոնք զբաղվել են կահույքի և տարբեր ապրանքների պատրաստմամբ։

Վերապատրաստումներն ընթանում են բոլոր ուղղություններում։ Մենք էլ ենք օգնում, և կառավարությունը հիմա գրանցում է այդ մարդկանց, որպեսզի պարզվի, թե արցախցիների մեջ ինչ մասնագետներ կան, տարիքային ինչ կատեգորիայի  են պատկանում և այլ չափանիշներ։ Պետք է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։

Մեր  միության միջոցով բացել ենք հաշվապահների վերապատրաստման անվճար դասընթացներ։ Մենք աշխատում ենք նաև համալսարանների և քոլեջների հետ: Ամենաարդյունավետը ուսուցումն անմիջապես աշխատավայրում անցկացնելն է»,- ընդգծել է Մակարյանը։

Նա հավելել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում իրականացվում են մեծածավալ շինարարական ծրագրեր, որոնք ներառում են բազմահարկ շենքերի և ենթակառուցվածքների կառուցում, ինչը բնականաբար պահանջում է շինարարության ոլորտի մասնագետներ մոտ 10 մասնագիտությունների գծով, այդ թվում՝ զոդողներ, տարածքների ներքին և արտաքին հարդարման  մասնագետներ։ 

«Սրան զուգահեռ վերջին շրջանում մեծացել է սննդի և ռեստորանային բիզնեսի ոլորտի մասնագետների պահանջարկը։ Դա պայմանավորված է զբոսաշրջիկների թվի կտրուկ աճով (հիմնականում Ռուսաստանից), ինչպես նաև ռուսաստանցի վերաբնակիչների հոսքով։ Բացվում են բազմաթիվ նոր սրճարաններ, ռեստորաններ, զարգանում է սննդի առաքման ոլորտը»,- ասել է Մակարյանը։

Նա պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանի աշխատաշուկան արդեն գրեթ  երեք տարի 22 մասնագիտությունների գծով կադրերի կարիք ունի։

«Խնդիրն այն է, որ հաճախ դժվար է գտնել անհրաժեշտ հմտություններ ունեցող մարդկանց: Այս բացը կա նաև շատ արցախցիների մոտ տարբերության պատճառով

Այս բացը կա նաև շատ արցախցիների մոտ՝   Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի աշխատաշուկաների տարբերության պատճառով։ Ուստի, նրանք պետք է վերապատրաստում անցնեն՝ կա՛մ հմտությունները կատարելագործելու, կա՛մ գործունեության տեսակը փոխելու համար»,- նշել է փորձագետը։

Նա հիշեցրել է սիրիահայերի փորձը, որոնք, մոտ 22-23 հազ․ մարդ, Հայաստան էին եկել Սիրիայի պատերազմի պատճառով, բայց ի վերջո նրանցից մոտ 6000-ը մնացին երկրում։

«Բայց հիմա Հայաստանում բիզնեսով զբաղվելու պայմանները շատ լավն են, և կարծում եմ, որ արցախցիները կարող են նաև բիզնեսով զբաղվել՝  անհատ ձեռներեց գրանցվելով, ինչը թույլ կտա ազատվել հարկերից մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառության դեպքում»,- եզրափակել է նա։

Լավրով. «Ռուսաստանը մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»

16.09.2026 20:15

«Ոչ մեկին չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին

16.09.2026 20:08

Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա․ Փաշինյանը՝ Արցախի ներկայացուցչության մասին

16.09.2026 19:16

Մորթեզա Աբեդին Վարամին․ «Երկու ժողովրդի բարեկամության հիմնաքարը դրել ենք, մյուսները թող շարունակեն, քարի վրա քար ավելացնեն»

16.09.2026 17:42

Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են. Զախարովա

16.09.2026 15:44

Գանձասարի բեմադրությունն ու ՄԱԿ-ի լռությունը

16.09.2026 15:13

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու օգտին

16.09.2026 14:38

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը. Սահմանադրական դատարան

16.09.2026 14:26

Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում

16.09.2026 14:10

Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ուղերձը կալանավայրից

16.09.2026 12:54

ԱՄՆ-Իրան հակամարտությունը շուտով կմտնի նոր փուլ. Վենս

16.09.2026 12:45

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

15.09.2026 20:46