ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործողություններում կներգրավվեն ռուսական մարտական ուղղաթիռներ

12.11.2020 10:49
1345

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի -24 ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործունեության մեջ Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ութ Մի-8 և Մի -24 ուղղաթիռներ ժամանել են Երևանի օդանավակայան `Ան -124 Ռուսլան ռազմական տրանսպորտային ինքնաթիռով:

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում 414 ռուս խաղաղապահ և մի քանի տասնյակ մեքենաներ և այլ փոխադրամիջոցներ, ինչպես նաև 8 ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ:  Ընդհանուր առմամբ, առաքելությունը պետք է բաղկացած լինի 1960 զինծառայողից՝ 90 զրահափոխադրիչով, 380 ավտոմեքենայով և այլ տեխնիկայով:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

 


 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40