ԼՂՀ հռչակումը ամենահավակնոտ աշխարհաքաղաքական քայլն էր, որ իրականացավ 31 տարի առաջ. Դավիթ Բաբայան

02.09.2022 20:10
3939

Արցախի Հանրապետության օրը հայ ժողովրդի մեծագույն տոներից է, որովհետև ԼՂՀ հռչակումը նոր էջ է բացել հայոց պետականության պատմության մեջ և ամենահավակնոտ աշխարհաքաղաքական քայլն էր, որ իրականացավ 31 տարի առաջ:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցելուց հետո:

«Ներկայում շատ ավելի պիտի վերաարժևորենք այս օրը, որովհետև այժմ ճակատագրական պահ է Արցախի համար: Հիմա Արցախը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առջև, առերեսվում է գոյաբանական մարտահրավերների: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախը փրկվի, քանի որ հենց Արցախի փրկությամբ է պայմանավորված նաև հայոց պետականության և հայ ժողովրդի ապագան:  Այո, իրավիճակը բարդ է, բայց լուրջ մարտահրավերներից բացի, կան նաև հնարավորություններ: Աշխարհաքաղաքական ներկա զարգացումները վկայում են, որ կան ուժային կենտրոններ, որոնք շահագրգռված են Արցախի լինելիության հարցում: Այդուհանդերձ, Արցախի լինելիությունն ամենաշատը մեզնով է պայմանավորված, մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք:

Պետք է միասնական ուժերով ամեն ինչ անել, որպեսզի Արցախի ընթացքն ու պատմությունը շարունակական լինեն», -ընդգծեց Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախյան երրորդ՝ ծանր պատերազմից հետո, Սեպտեմբերի 2-ի տոնի խորհուրդն ավելի է կարևորվել:

«Արցախի Հանրապետությունը համայն հայության զավակն է: Ուստի միասնական պիտի քայլեր ձեռնարկենք ստեղծված իրավիճակից դուրս գալու և առկա մարտահրավերների դիմակայման գործում: Արցախը, Մայր Հայաստանը և Սփյուռքը պիտի միասնական աշխատեն,  կարողանանք փրկել այն, ինչ ունենք»,-նշեց Արցախի արտգործնախարարը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40