ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության hաղորդագրությունները

05.04.2016 11:12
1720

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաեւ սեփական զինանոցում կուտակված "ТОС 1" տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքը հօգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսեւորեցին դիրքային մարտերում, այլեւ գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարք, տարբեր տեսակի տեխնիկա եւ տասնյակների հասնող կենդանի ուժ:

Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի եւ մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին եւ նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ եւ ավելի ցավոտ:

Լրացում

Ըստ թարմացված տեղեկությունների, ապրիլի 4-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ, հակառակորդի կրած զինտեխնիկայի կորուստները հետեւյալն են՝ 11 տանկ, 1 ՀՄՄ, 4 անօդաչու թռչող սարք եւ 2 ավտոտեխնիկա:

04/04/16 [21:40]

Հաղորդագրություն

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական եւ միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր եւ օբյեկտիվ տեղեկատվություն: Այսօր նորաստեղծ կենտրոնում տեղի է ունեցել անդրանիկ հանդիպումը տեղական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը վարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Հանդիպման մեկնարկին ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ներկաներին ստեղծված բարդ իրադրության պայմաններում Արցախում գտնվելու եւ դրանք լուսաբանելու համար,  բանակի օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է շփման գոտում տեղ գտած գործողությունների ժամանակագրությունը, հակառակորդի կողմից կիրառվող հրթիռահրետանային, զրահատանկային եւ օդուժի միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջին անգամ հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ТОС ծանր հրանետային համակարգերի եւ հարվածային թռչող սարքերի գործածությանը: Վ. Առստամյանը տեղեկություններ է ներկայացրել նաեւ Ադրբեջանի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծաքանակ կորուստների վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հակառակորդի մարդկային ուժի կորուստներն անցնում են 300-ից՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջեւ դրված մարտական խնդիրը: Վերջում նա պատասխանել է ներկաների հարցերին:

Նշենք նաեւ, որ ամեն օր օպերատիվ իրազեկման կենտրոնը ժամը 19:00-ին հանդես է գալու առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ թարմ տեղեկատվությամբ, լինելու է նաև մամուլի ասուլիս:

04/04/16 [22:06]

Հերքում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշված տեղեկատվությունն իրականության հետ որեւէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն:

04/04/16 [23:59]

Հաղորդագրություն

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաեւ այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի եւ մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:

Իրադարձությունների հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:

05/04/16 [08:35]

Ադրբեջանական քարոզիչների հերթական հիմարությունը

Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայն մարտադաշտում, այլեւ քարոզչական ճակատում: Ադրբեջանի ՊՆ «մասնագետները» հավանաբար լսել են, որ գոյություն ունի նաեւ քարոզչական պատերազմ, սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ են գոնե նվազագույն գիտելիքներ: Մարտադաշտում ցավագին հարվածներ ստանալով՝ադրբեջանցիները ըստ երեւույթին որոշել են հաջողության հասնել քարոզչական հարթության վրա: Հերյուրելով մի կիսագրագետ նամակ, որն իբր թե գրվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի կողմից, Ադրբեջանի ՊՆ վայ-քարոզիչները չեն հասկացել, որ հայերեն նամակ գրելու համար նախեւառաջ անհրաժեշտ է գոնե բավարար չափով իմանալ հայոց լեզուն:

Նամակի ոճն ու գրագիտությունը կամ ավելի ճիշտ անգրագիտությունը մեկնաբանության կարիք չունեն:

Ավելացնենք նաեւ, որ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը երբեւէ այդպիսի ստորագրություն չի ունեցել:

05/04/16 [10:15]

nkrmil.am

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունեցել

09.01.2026 15:44

Քիչ անց Խամենեին հանդես կգա ճառով

09.01.2026 14:07

Հռոմի պապը շնորհակալական նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքին

09.01.2026 13:59

Տարեցները համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում

09.01.2026 12:38

ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե Իրանի իշխանությունները սպանեն ցուցարարներին․ Թրամփ

09.01.2026 00:29

Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց

08.01.2026 21:13

Սամվել Ալեքսանյանը պատասխանում է Թեհրանի «Իսկանյուզ» լրատվական կայքի՝ միջազգային հաղորդումների խմբագիր Մաջիդ Ֆարոխի հարցերին (29.12.25 թ․)

08.01.2026 17:50