Լրագրողներն այսուհետև պաշտոնյաների հետ հարցազրույցներ չեն կարողանա իրականացնել Կառավարության նիստերի դահլիճին հարակից միջանցքում

09.08.2018 15:22
1254

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետև հնարավորություն չեն ունենա նիստերի դահլիճին հարող միջանցքում անցկացնել հարցազրույցներ պաշտոնյաների հետ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշումը կայացվել է շենքի անվտանգության ծառայության կողմից։ «Շենքի պահպանության ռեժիմն օրենքով չի որոշվում, դա որոշում է անվտանգության ծառայությունը։ Հատուկ քննարկումից հետո այդպիսի որոշում է կայացվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արման Եղոյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է փոխվել նախորդ շաբաթվանից, երբ թույլատրվում էր այդ տարածք մուտք գործել, Արման Եղոյանը նշեց․ «Նախորդ շաբաթ բարձրանում էիք՝ շենքի անվտանգության ռեժիմը խախտելով»։

Որպես փոխզիջում՝ լրագրողներն առաջարկեցին կառավարության նիստին ներկա բոլոր պաշտոնյաների հետ, ովքեր այդ օրը հատուկ հետաքրքրություն կներկայացնեն, կազմակերպել հարցազրույցներ։ 

Օգոստոսի 9-ի նիստից հետո լրագրողները, ըստ պայմանավորվածության, հնարավորություն ունեցան զրուցելու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01