Լուրեր

29.09.2015 15:46
1832

ՀՀ նախագահի հրամանագրով Անկախության 24-ամյակի առթիվ մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ունեցած վաստակի համար հանրապետության մի խումբ ուսուցիչների, այդ թվում՝ Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անահիտ Արշավիրի Մինասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շնորհավորել է Ա.Մինասյանին՝ մաղթելով ամուր առողջություն, անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության բնագավառում:

Ինչպես տեղեկանում ենք hraparak.am-ից, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 11-ին հրապարակվել է լրագրող Արմենակ Դավթյանի դատավճիռը: Դատարանը 5 տարի 6 ամսվա ազատազրկում է սահմանել, եւ Ա.Դավթյանը պատիժը կրելու է Գորիսի ՔԿՀ-ում: Նրա պաշտպան Համլետ Դավթյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում. «Մենք պահանջելու ենք կարճել գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քանի որ կատարվածը քաղաքացիաիրավական հարթությունում է եւ արդեն իսկ կա, անցած տարի կայացվել է քաղաքացիական գործով վճիռ, համաձայն որի՝ այդ գումարը փոխառությամբ տրված գումար է, մինչդեռ քրեական գործով դատարանը որոշեց, որ գումարը խաբեությամբ ձեռք բերված գումար է: Այսինքն՝ նույն փաստի վերաբերյալ երկու դատարանները տարբեր գնահատականներ են ներկայացրել», - նշեց պաշտպանը:

Սեպտեմբերի 17-20-ն ընկած ժամանակահատվածում ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նախաձեռնությամբ «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների եւ ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» միջազգային գիտաժողովի երիտասարդ գիտնականների համար դասախոսություններն անցկացվեցին Մեղրիում, որի բացմանը ներկա էր նաեւ քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացրեց ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Արմեն Աթանեսյանը, արդեն ավանդական է դարձել Գուրգեն Ասկարյանի անվան միջազգային դպրոցի երիտասարդ գիտնականների համար դասախոսությունները Մեղրիում անցկացնելը: «Նպատակը, նախեւառաջ, ճանաչողական է: Մեղրին եւ մեղրեցիները միշտ էլ գրկաբաց են ընդունել մեզ: Մեր ինստիտուտի հիմնադիրներից ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալպիկ Մկրտչյանն էլ, ով Մեղրու պատվավոր քաղաքացի է, վարակեց մեզ այս տարածաշրջանի հանդեպ ունեցած իր սիրով», - նշեց Ա.Աթանեսյանը: Նշենք, որ դասախոսություններն կարդում են ոչ միայն հայ, այլեւ արտասահմանյան 7 տարբեր պետությունից ժամանած գիտնականներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ:   

Սեպտեմբերի 16-ին՝ Հունան Ավետիսյանի զոհվելու օրը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի առաջարկությամբ եւ նախաձեռնությամբ Կապանում նշվում է Սխրանքի օրը, որ միտում ունի ավանդույթ դառնալու: Հունան Ավետիսյանի արձանին ծաղկադրում կատարելուց հետո միջոցառման մասնակիցների համար ռազմահայրենասիրական բաց դաս անցկացվեց Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ եւ երգեր, ներկայացվեց ԽՍՀՄ հերոսի կյանքի անցած ուղին: Օրվա խորհրդին պատշաճող խոսք ասաց դպրոցի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 25-ին Կապանի քաղաքապետարանին հարակից պուրակում ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, պետական բյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցեց 25 գործատու՝ շուրջ 60 թափուր աշխատատեղով՝ նախորդ տարվա 80-ի փոխարեն: Տոնավաճառը եւս մեկ անգամ հնարավորություն տվեց աշխատանք փնտրողներին՝ հանդիպելու գործատուներին, ծանոթանալու աշխատաշուկային, առաջարկվող զբաղվածության պետական աջակցության ծրագրերին եւ գտնելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին՝ համալրելու իրենց ընկերությունները համապատասխան կադրերով:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24