Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

07.07.2019 09:51
1079

Պարոն նախագահ,

Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել զեկույցների մի քանի ասպեկտների վրա: Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների ներառումը կուժեղացնի բանաձևի նախագիծը, մինչդեռ այնպիսի սկզբունքների անտեսումը, ինչպիսիք են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, կազդի դրա արժեքավորության վրա:

Հիշեցնեմ, որ անցյալ տարի Բեռլինի հռչակագրում ԵԱՀԿ ԽՎ-ն հավասարապես անդրադարձավ Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքներին: Ի՞նչ ուղերձ ենք ուզում հղել: Մենք դե՞մ ենք սրան, թե՝ ոչ, հարգելի գործընկերներ:

Մենք դրական կերպով արձանագրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի պատվիրակության անդամների կողմից կատարված փոփոխությունները, որոնք մի փոքր այլ կերպ, բայց այնուամենայնիվ փորձում են հավասարակշռել ուղերձները միջազգային միջնորդների դիրքորոշմանը համապատասխան:

Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստանի կառավարությունը ակտիվորեն ներգրավված է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին: Մի շարք հանդիպումներ տեղի են ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների և արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նրանք հանգել են հակամարտության գոտում լարվածության կտրուկ նվազեցմանը և կողմերի միջև վստահության միջոցների հաստատմանն ուղղված ջանքերին: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել հրադադարի ռեժիմը, ստեղծել ուղղակի հաղորդակցման գիծ, միջոցներ ձեռնարկել մարդկանց նախապատրաստելու խաղաղության համար: ԵԱՀԿ գործող նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ճանաչել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկխոսության դրական դինամիկան և կառուցողականությունը:

Հարգելի իմ գործընկեր պարոն Գուլիևն հակասում է իր նախարարին: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղված կարգավորում գտնելու գործում:

Ադրբեջանի մեր գործընկերը հղում է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: Ցանկանում եմ շեշտել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցը չի համարում քաղաքական կարգավորմանը ենթակա, ոչ էլ սահմանափակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կիրառումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձևերը ընդունվել են ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հաստատել են անմիջապես հրադադար հայտարարելու պահանջը: Ցավոք,

չնայած լարվածության զգալի կրճատմանը, ամբողջական հրադադարը և դրա կոնսոլիդացիան շարունակում են մնալ մարտահրավեր մինչ օրս: Ընդ որում, բանաձևերը ճանաչում են Լեռնային Ղարաբաղի իշխանություններին որպես հակամարտության կողմ:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևը, որին Ադրբեջանն հղում է կատարում, մերժվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչը բացահայտում է դրա իրական արժեքը:

Հարգելի գործընկերներ, ԵՄ երկրներում մեծամասնությունը չի աջակցել ՄԱԿ-ի այս բանձևին:

Բնակչության համար նախապատրաստումը խաղաղության պահանջում է քաղաքական կամք, որը բխում է հասարակական աջակցությունից: Այն հազիվ թե արդյունքներ տա ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բացակայության պայմաններում: Խաղաղությունը գալիս է այնպիսի արժեքների հետ, ինչպիսիք են քաղաքական մասնակցությունը, ազատ ընտրությունները, ակտիվ քաղաքացիական հասարակությունը և ազատ մամուլը: Ադրբեջանի հասարակության ռադիկալացումը, յուրաքանչյուր ոլորտում նույնիսկ սպորտում բաժանարար գծեր ձևավորելը, ձգձգում է հարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Հարավային Կովկասում հետագա ժողովրդավարական վերափոխումը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև իրական երկխոսություն ունենալու համար:

Մենք կարևորում ենք ոչ թե 1000 քառակուսի կիլոմետրը, այլ 1000 մարդկային կյանք, նրանց իրավունքներն ու ամենօրյա տառապանքը: 21-րդ դարում կարևորվում են մարդու իրավունքներն ու մարդկանց ցանկությւոնը կերտելու իրենց ապագան ազատ ճնշումներից և հալածանքից:

Եթե բանաձևի նախագիծը ընդունվի ներկայիս ձեւակերպմամբ, ապա այն կարող է տապալել խաղաղ գործընթացի դրական դինամիկան՝ հանգեցնելով սխալ հաշվարկների և այդպիսով հակամարտության գոտում լարվածության ավելացմանը:

 

Տեսանյութն՝ այստեղ

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06