Լյուքսեմբուրգը Բաքվից պահանջում է անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին. Վիզլեր

22.05.2024 21:29
766

Լյուքսեմբուրգը պահանջում է, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և համապարփակ տեղեկատվություն տրամադրի բոլոր անհետ կորածների մասին, ելույթ ունենալով ԱԺ նիստերի դահլիճում՝ այսօր հայտարարեց Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը:

«Արդարությունը և մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ լինեն՝ առանց որևէ հետաձգման, և սա պահանջ է, որ ընտանիքները ստանան պատասխաններ», - ասաց Վիզլերը։

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հույս հայտնեց, որ հայ - ադրբեջանական խաղաղության բանակցությունները հաջողության կհասնեն։ Այնուամենայնիվ, երկարատև խաղաղության հասնելու ճանապարհին, ըստ եվրպացի պաշտոնյայի, կարևոր է ստեղծել միջավար, որտեղ ազնիվ ու կառուցողական երկխոսությունը կարող է զարգանալ։ Դրա համար են պահանջում ռազմագերիների ազատ արձակում։

Վեց օր առաջ էլ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն էր միաձայն ընդունած բանաձևով նույն կոչը արել։ Փաստաթղթում կարևորել էին Ալմա-Աթայի հռչակագրով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, խրախուսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները և տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։ Լյուքսեմբուրգի օրենսդիրները նաև ողջունել են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, Հռոմի ստատուտի վավերացումը, ընդգծել ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման կարևորությունը նոր գործընկերության օրակարգի միջոցով։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40