Մահափորձ

21.05.2015 12:08
3525

Սյունիքը զորակցում է իր մարզպետին եւ ակնկալում հանցագործության մասնակիցների, կազմակերպիչների ու շարժառիթների շուտափույթ բացահայտում

2015թ. մայիսի 20-ի օրվա վերջում տարածվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա կատարված հարձակման մասին տեղեկությունը:

Պատահարից րոպեներ անց թերթի խմբագրությունում հեռախոսազանգերի տարափ էր: Բազմաթիվ սյունեցիներ՝ Մեղրուց մինչեւ Սիսիան, իրենց զայրույթն էին արտահայտում, դատապարտում տեղի ունեցածը եւ Սուրեն Խաչատրյանին զորակցելու անկեղծ պատրաստակամություն հայտնում:

Ավելի ուշ հրապարակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հայտարարությունը: Ահա՝ «Մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է եւս երկու հոգի՝ վարորդը եւ մարզպետի օգնականը: Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ: …Դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երեւանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ:

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:

Իրավապահ մարմինները, կարծում ենք, տեղի ունեցածի վերաբերյալ արդեն իսկ կունենան իրենց վարկածները:

Այդ բոլորով հանդերձ չենք կարող չարտահայտել մեր մի քանի դիտարկում:

Նախ՝ միջադեպի տեղանքի ոչ մասնագիտական դիտարկումն անգամ (ըստ մեր ունեցած տեղեկությունների) ցույց է տալիս, որ կատարվածը նախապես ծրագրված, հաշվարկված, ինչ-որ տեղից ուղղորդված եւ բացառիկ դաժանությամբ իրագործված հարձակում էր, որը, բարեբախտաբար, ձախողվել է:

Տեղի ունեցածը մեծ իմաստով սյունիքյան իշխանության համար մղվող պայքարի հերթական դրսեւորում է:

Սյունիքում Սուրեն Խաչատրյանի անվիճելի հեղինակությունը, մարզն արդյունավետ կառավարելու նրա կարողությունը, մարզի բնակչության մեծագույն մասի կողմից հարգանք վայելելու իրողությունը որոշ ուժերի այդպես էլ հանգիստ չեն տալիս: Քանի-քանի տարի է՝ մայրաքաղաքային մի քանի ուժ (իրենց բոլոր ռեսուրսներով՝ լրատվական, խորհրդարանական… ) Սուրեն Խաչատրյանի դեմ անողոք եւ անզիջում պատերազմ են վարում՝ խտրություն չդնելով միջոցների միջեւ: 2013թ. հունիսի 1-ի եւ 2015թ. մայիսի 2-ի միջադեպերն էլ (վերջինիս նախաքննությունը դեռ չավարտված) հաջողությամբ ծառայեցվեցին այդ նպատակին: Սյունիքում վաղուց չեն հավատում, որ այդ ուժերը Բուդաղյան եւ Զաքարյան ընտանիքների խնդիրը թեժ են պահում՝ այդ ընտանիքներին կարեկից լինելու կամ ճշմարտությունը բացահայտելու ազնիվ նպատակով: Պարզապես Սուրեն Խաչատրյանին սյունիքյան ասպարեզից հեռացնելու խնդիր կա, որպեսզի իրենք (թե՛ որպես հասարակական-քաղաքական ուժ, թե՛ որպես անձնական խնդիրներ ու հավակնություններ ունեցող անձինք) կարողանան ինքնահաստատվել Սյունիքում, իրենց ազդեցության ոլորտները ստեղծել: Սուրեն Խաչատրյանի ներկայությամբ դա նրանց չի հաջողվել եւ չի հաջողվում: Եվ օգտագործվում էր ամեն մի պատրվակ նրան վարկաբեկելու եւ, ի վերջո, իշխանությունից հեռացնելու համար:

Տեսնելով, որ հայհոյանքներով, անվերջ վարկաբեկումներով ու սադրանքներով չեն կարողանում նրան հեռացնել իշխանությունից, ընտրվեց վերջին տարբերակը:

Ուշագրավ է Սուրեն Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու ժամանակի ընտրությունը. մայիսի 2-ի միջադեպի շուրջ շիկացած կրքեր, 2013-ի հունիսի 1-ի դեպքի առիթով մի քանի հոգու՝ ձեռքեր տաքացնելու անթաքույց տեսարաններ, այդ ամենի ֆոնին տեղական մի քանի աննշանակ դեմքերի չդադարող սպառնալիքներ, հոխորտանքներ… Եվ նման ֆոնին Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա կրակահերթ արձակելն առաջին իսկ հայացքից թողնում է հայտնի միջադեպերի համար վրեժխնդրության (ինքնադատաստանի) տպավորություն, բայց…

Իհարկե, որեւէ մեկը չի կարող նշված դեպքերի համար վրեժխնդրությունը (ինքնադատաստանը) իբրեւ վարկած չընդունել: Սակայն նշված դեպքերի համար վրեժխնդրությունը, մեր խորին համոզմամբ, չի կարող գլխավոր վարկած լինել, թեեւ դեպքից ժամեր անց մայրաքաղաքային հայտնի լրատվամիջոցներն ու գործիչները համառորեն հենց այդ վարկածն էին հրամցնում (եւ շարունակում են հրամցնել) հանրությանը, ինչն ավելի խոցելի է դարձնում վրեժխնդրության վարկածը:

Հանցագործության տեղանքի զննման արդյունքում ի հայտ եկած որոշ հանգամանքներ (ըստ մեր ունեցած տեղեկությունների) անհեթեթ եւ անլուրջ են դարձնում արդեն իսկ հրապարակ նետված վարկածը՝ պատահարի բեմադրված լինելու մասին: Մոտեցումը հստակ է՝ եթե չի հաջողվել սպանել Սուրեն Խաչատրյանին, ապա պետք է շարունակել վարկաբեկման գործընթացը, քանի դեռ հանցագործության բացահայտումը գլուխ չի եկել:

Սյունիքում իրավապահ մարմիններից սպասում ենք հանցագործության մասնակիցների, կազմակերպիչների եւ, իհարկե, շարժառիթների շուտափույթ ու լիարժեք բացահայտում, հակառակ պարագայում շատ-շատ հարցեր հասկանալի չեն լինի:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40