Մահացած զինծառայող Գևորգ Հարոյանի նկատմամբ բռնություն են գործադրել. ձերբակալվել է վաշտի հրամանատարը և ծառայակիցը

05.10.2018 22:36
1213

Հոկտեմբերի 1-ին մահացու հրազենային վիրավորում ստացած շարքային Գևորգ Հարոյանի ծնողների պնդումները ճիշտ էին՝ իրենց որդու նկատմամբ բռնություն է եղել։ Ծնողների վարկածը հաստատեց նաև նախաքննական մարմինը։ Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գևորգ Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բացի դրանից՝ իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Մարտունու զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 21-ամյա Գևորգ Հարոյանը վաշտի զինանոցում կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում և մահացել։

Ծնողները դեպքից հետո մեզ հետ զրույցում էլ պնդել էին, որ իրենց որդին ոչ մի պարագայում չէր կարող ինքնասպան լինել։ Նրանց պնդմամբ՝ Գևորգին նախ դաժանաբար ծեծել, հետո սպանել են: Մայրը որդուն դեպքից մեկ օր առաջ էր տեսակցել։ Մարտունի էր գնացել որդու կանչով։ Գնալուց նկատել էր որդու վրա կապտուկներ, սպիներ, բացի դրանից՝ որդին վախվորած էր եղել, առանց զինվորական հագուստի, առանց զինվորական կոշիկների, ընդամենը մի հին շորով՝ պատճառաբանելով, որ գողացել են իր ունեցածը։ Փաստորեն ծնողների վարկածը հիմնավորվել է, և Գևորգ Հարոյանի գործով արդեն երկու ձերբակալված անձ կա։

Գործով նախաքննությունը շարունակվում է։

1in.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40