Մահացել է Էդիկ Հովհաննիսյանը

02.12.2021 12:11
3541

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել Էդիկ Լազրի Հովհաննիսյանը, մի անձնավորություն, ում գիտակցական կյանքն ու գործը սերտորեն առնչված են եղել հայրենի Բարձրավան գյուղին և ընդհանրապես գյուղապահպանությանը:

Ծնվել է 1955 թվականի հունվարի 1-ին Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում: 8-ամյա կրթություն  է ստացել ծննդավայրում, այնուհետև՝  1971-1972 ուսումնական տարում, ավարտել է Մեղրու Ստ. Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ: Բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում, որի մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտել է 1976 թվականին՝ բարձր առաջադիմությամբ:

Աշխատանքային կենսագրությունը սկսել է հայրենի գյուղի 8-ամյա դպրոցում՝ մաթեմատիկայի ուսուցիչ:

 1987-ին ընտրվել է Բարձրավանի գյուղխորհրդի նախագահ և աշխատել մինչև 1991-ի փետրվարի 2-ը:

Հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսելուց հետո կազմավորել է ինքնապաշտպանական ջոկատներ՝ գյուղը հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելու համար: 1993 -97 թթ. կրկին պաշտոնավարել է որպես Բարձրավանի գյուղխորհրդի նախագահ:

1997-ից մինչև 2020 թ. հունվարի 9-ը Բարձրավանի միջնակարգ դպրոցի տնօրենն էր:

Էդիկ Հովհաննիսյանի նվիրվածությունը հայրենի եզերքին օրինակ կլինի ժամանակակիցների համար, նրա ապրած կյանքը՝ անմոռաց հիշողություն:

                                                                     * * *

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը խորապես վշտացած է Էդիկ Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ և ցավակցում է հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40