Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Բալմորալի իր շոտլանդական նստավայրում կնքեց մահկանացուն: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը: Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում: Ըստ կարգի` բրիտանական գահը կժառանգի արքայազն Չարլզը։