Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

27.06.2026 10:43
634

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։

Հայ էստրադային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։ Ուսմանը զուգահեռ երգել է «Յուննոստ», «Կռունկ» և այլ երիտասարդական էստրադային նվագախմբերում։

Նա Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի և մի շարք այլ հայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողներից էր։ Ռադիոյի և հեռուստատեսության ոսկե ֆոնդում պահպանվում են նրա կատարմամբ ավելի քան 400 երգեր։

Տասնամյակներ շարունակ Ռաիսա Մկրտչյանը եղել է հայկական էստրադայի ամենավառ դեմքերից մեկը։ Նրա կատարմամբ հնչել են Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և բազմաթիվ այլ հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նրա երգերը լայն ճանաչում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային Միության բազմաթիվ հանրապետություններում և արտերկրում։

Ռաիսա Մկրտչյանն արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ հայկական երգարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

24news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40