Մահացել է Լեւոն Հայրապետյանը

19.10.2017 09:15
1921

 Այսօր առավոտյան 68 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը:

Լեւոն Հայրապետյանը ծնվել է 1949թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Երկար տարիներ որպես լրագրող աշխատել է «Օգոնյոկ» ամսագրում եւ «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում: Հետագայում սկսել է զբաղվել գործարարությամբ՝ նավթի մատակարարման ոլորտում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի զարգացման գործում: Հայրապետյանն ամենախոշոր ներդրողներից մեկն է Արցախի ժամանակակից պատմության մեջ:

Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում: Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց:

2008թ.. հոկտեմբերի 16-ին Շուշիում եւ Գանձասարում բարերարը կազմակերպել էր 700 զույգի պսակադրություն:

Նույնիսկ գտնվելով անազատության մեջ՝ Լեւոն Հայրապետյանը շարունակում էր բազմաթիվ բարեգործություններ անել` ի նպաստ հայ ժողովրդի: Ապրիլյան պատերազմի օրերին բարերարը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արցախին:

Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը ռուս իրավապահների կողմից ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 15-ին եւ դատապարտվել 4 տարվա ազատազրկման` խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով: Մի շարք փորձագետներ, սակայն, պնդում են, որ գործարարի դատական հետապնդման հիմնական պատճառը նրա ձեռքից «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերը խլելն էր:

Գործարարը քաղցկեղով հիվանդ էր, ուներ նաեւ այլ առողջական խնդիրներ, որոնք, ըստ Հայրապետյանի փաստաբանի, կալանքի հետ անհամատեղելի էին:

Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ իր պաշտպանյալը վերջին ամիսներին գտնվում էր Մորդովիայի (ՌԴ) կալանավայրերից մեկի հիվանդանոցում:

Հավելենք, որ գործարարի հուղարկավորությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Մոսկվայում: «Թաղեք ինձ ծնողներիս կողքին», - սա է եղել Լեւոն Հայրապետյանի վերջին ցանկությունը:

yerkirmedia.am
18 հոկտեմբերի 2017թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40