Մահազդ

26.11.2024 20:30
705

Խոր ցավով տեղեկացանք, որ 78 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ տվեց Կապանի բասկետբոլի երախտավոր Լյուդվիգ Ավագյանը։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և համայնքապետարանի աշխատակազմի անունից ցավակցում և զորակցություն ենք հայտնում Ավագյանների ընտանիքին, մերձավորներին, գործընկերներին և կիսում անդառնալի կորստի ցավը։

Լյուդվիգ Մուշեղի Ավագյանը ծնվել է 1946 թվականի փետրվարի 26-ին Կապան քաղաքում, բանվորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որի ընթացքում ընդունվել է նաև կոմերիտմիության շարքերը։ Դպրոցն ավարտելուց հետո 1966 թվականին ուսումը շարունակել է Երևանի հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հեռակա բաժնում։

Իր աշխատանքային գործունեությունը նա սկսել է 1966 թվականից Կապանի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես բասկետբոլի մարզիչ, 1968 թվականին՝ Կավարտի 8–ամյա, այնուհետև թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Մարզադպրոցի նոր շենքի կառուցումից հետո նա կրկին տեղափոխվել է մարզադպրոց և մինչ կենսաթոշակի անցնելը աշխատել մարզիչ, հրահանգիչ, իսկ 1994-2016թթ․՝ որպես տնօրեն։ Այդ տարիների ընթացքում համատեղությամբ աշխատել է նաև Կապանի թիվ 1, 2, 6, 7, 9 և այլ միջնակարգ դպրոցներում։ Նրա ղեկավարման օրոք բասկետբոլի պատանիների թիմը ունեցել է բազմաթիվ հաջողություններ, նվաճումներ և ՀՀ Ա խմբի մրցաշարում գրավել առաջին տեղը։

2022 թվականին Լյուդվիգ Ավագյանը համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության գործում ներդրած ավանդի, համայնքում սպորտի մասսայականացման ու զարգացման գործում ունեցած հաջողությունների, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ մարզչական գործունեության համար։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40