ՄԱԿ-ի դատարանի որոշման կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ- Ադրբեջան ցանկացած համագործակցության համար. ԵԽ պատգամավոր

24.07.2023 17:24
866

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի խոսքով` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն անտանելի եւ անընդունելի է։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զոնեբորնը նշել է, որ սուպերմարկետների դատարկ դարակների տեսանյութերը, շտապօգնության մեքենաների վառելիքի պակասի մասին լուրերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանի օրակարգում Լեռնային Ղարանաղի հայերին էթնիկ զտման ենթարկելն է։

«Չնայած Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և բազմաթիվ կառավարություններ կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը շարունակում է խստացնել շրջափակումը՝ նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չի տալիս մարդասիրական օգնություն տրամադրել։ ՄԱԿ-ի դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, իրավաբանորեն պարտադիր կարգով հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է դյուրացնի բեռների և մարդկանց անարգել փոխադրումը Լաչինի միջանցքով։ Մինչ Եվրախորհրդարանը պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հանդեպ, եթե նրանք չկատարեն դատարանի հրամանը, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերջերս ողջունեց Ադրբեջանի առաջարկը՝ նրանց կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Սա աղետալի ազդանշան է, քանի որ Ադրբեջանը ևս մեկ անգամ պարգևատրվում է միջազգային իրավունքին չհետեւելու համար։ Արդարատատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանի կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ-Ադրբեջան ցանկացած համագործակցության համար», - ասել է Զոնեբորնը։

Ըստ եվրախորհրդարանականի՝ քանի դեռ Եվրամիությունը ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա դատարանի որոշումը կատարելու հարցում, մեղսակից է Ադրբեջանի անմարդկային օրակարգին։

Լիլիթ Գասպարյան 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40