ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Գուտերեշին Ալիևի կողմից Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների առնչությամբ

23.04.2021 11:51
1160

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ապրիլի 22-ին  նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի ելույթում հնչած Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների և տարածքային նկրտումների առնչությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

Նամակում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից բռնության և հակահայկական ատելության քարոզի ու ռազմատենչ գաղափարախոսության վրա, ինչը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի և սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ սա ակնհայտորեն փաստում է, որ գլոբալ համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զենքի ուժով լուծելու փորձ էր։

Դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները և սպառնալիքները ուժի կիրառմամբ ստեղծելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» սնանկ են թե´ պատմության և թե´ միջազգային իրավունքի տեսանկյունից, և նման հռետորաբանությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների և քարոզելով բռնություն ու ռասիզմ ազգությամբ հայերի նկատմամբ Բաքվի «պուրակում», որը նացիստական շրջանի քարոզչության ակնհայտ նմանակում է։ «Հայաստանը դատապարտում է սադրիչ հռետորաբանությունը, ռասիստական գաղափարախոսությունը և ուժ կիրառելու սպառնալիքները, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և վերահաստատում է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում հանձնառությունների լիարժեք, անհապաղ և բարեխիղճ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և գերեվարված այլ անձանց ազատ արձակման առնչությամբ»,-նշել է Մհեր Մարգարյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40