Մակրոնն ու Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման վերաբերյալ հարցերը․ Le Figaro

17.02.2025 21:13
569

Փարիզում կայանալիք Եվրամիության անվտանգության հարցերով գագաթնաժողովից առաջ Էմանուել Մակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ Փարիզում արտակարգ գագաթնաժողովին մասնակցող առաջնորդների հետ հանդիպելուց առաջ։ Ընդ որում, ոչ Ելիսեյան պալատը, ոչ Սպիտակ տունը դեռ հայտարարություններ չեն տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ։

Պարբերականը նշում է, որ  նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության հեռանկարները Փարիզում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին։

Ըստ վերջին տեղեկությունների՝ հանդիպմանը, բացի անձամբ Մակրոնից, կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։

Հիշեցնենք, որ Մակրոնը նախաձեռնել էր արտակարգ գագաթնաժողովը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը զարմացրեց Եվրոպային՝ հայտարարելով, որ Եվրոպան տեղ չի ունենա բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին։

tert.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22