Մակրոնը հայտնել է Թուրքիայի տարածքով 300 սիրիացի իսլամիստ գրոհայինի ԼՂ գոտի տեղափոխվելու մասին

02.10.2020 10:26
1138

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` Ադրբեջանի զինուժի կողմից ներգրավվելով ռազմական գործողություններում։

Միջազգային լրատվամիջոցները, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանը նույնպես տիրապետում է այդ տեղեկատվությանը:

Այս մասին Մակրոնը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակի առնչությամբ նրանց հետ համատեղ խաղաղ նախաձեռնություններ է պատրաստում:

«Ես կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի վաղ դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Սա հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացված են, բոլորն էլ կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Ես այդ հարցը քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդ տվյալները», - ասել է Մակրոնը։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի այդ պահվածքը հարիր չէ ՆԱՏՕ-ի անդամ երկրին և շեշտել, որ նման գործողություններն անընդունելի են համարում։ Մակրոնն ասել է, որ տվյալ դեպքում կարմիր գիծն արդեն հատվել են։

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման մի շարք նախաձեռնություններ կձեռնարկեն։ Մենք սերտ աշխատանքային շփման մեջ ենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40