Մանե Թանդիլյանն ազատվեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից

01.09.2021 14:02
1142

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով Մանե Թանդիլյանն ազատվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից։

Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Արմինե Պետրոսյանը։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը Արցախի սոցապ նախարարի պաշտոնը ստանձնեց 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերին։ Նա հայտարարեց, որ տեղափոխվում է Արցախ՝ ապրելու՝ նշելով՝ իր արդյունավետ ներգրավումն ուղղված Արցախն ապրեցնելուն առաջիկա ժամանակահատվածում համարում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի կարգավիճակը։

Երեկ Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ պաշտոնավարումն է ավարտել և ոչ՝ իր առաքելությունն Արցախի համար։ Իսկ ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 1-ից իր ծառայությունը Արցախին շարունակելու է «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, որի միջոցով Արցախում ծրագրեր են իրականացվելու։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40