«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությանը մնացել են հաշված ժամեր. Հայաստանը հանդես է գալիս 15 համարի ներքո

11.12.2022 00:29
1274

«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը՝ մրցույթի մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիշեցնում է Առաջին ալիքը;

«Կատարումները դիտելուց հետո կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Նարեի և ևս 2 մասնակից երկրի օգտին www.jesc.tv կայքում: Դե իսկ Նարեի հաջողակ համարը 15-ն է»,- նշված է Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ;

Քվեարկել կարող են աշխարհի ցանկացած կետից: Քվեարկության արդյունքները կվերածվեն միավորների և կհայտարարվեն մրցույթի ժամանակ։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Դեկտեմբերի 10-ին տեղի կունենա մրցույթի ժյուրիի անդամների համար նախատեսված համերգը: Առողջական խնդիրների պատճառով Միացյալ Թագավորության պատվիրակ Ֆրեյա Սքայը ելույթ չի ունենա դեկտեմբերի 10-ին կայանալիք շոուին: Փոխարենը կցուցադրվի ավելի վաղ կայացած նրա առաջին փորձի տեսագրությունը: «Բոլոր արտիստների առողջությունը մշտապես մեր գլխավոր առաջնահերթությունն է:« Մանկական Եվրատեսիլ»-ի մեծ ընտանիքի անունից ուղարկում ենք մեր բարեմաղթանքները Ֆրեյային և անհամբեր ենք տեսնել նրան դեկտեմբերի 11-ի շոուին»,-ասվում է մրցույթի տարածած հաղորդագրության մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40