Մանկավարժականի ձերբակալությունների ոդիսականը, տիկին Ժաննան ու յուր տեղակալ Արաքսիան

21.10.2025 22:05
1059

Ուրբաթ օրը հանրապետական մամուլը ցնցեց մի լուր՝ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը, դեկաններ, աշխատակիցներ: Ըստ այդ աղբյուրների` վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: 

Այս դեպքն առանձնանում է իր բացառիկությամբ: Առաջինը, սա աննախադեպ երևույթ է ՀՀ կրթության ոլորտում, երկրորդն էլ՝ ձերբակալվել են մի բուհի ղեկավարություն ու աշխատակիցներ, որը պատասխանատու է մեր երկրում սերունդների կրթության ու դաստիարակության հարցում: 

Այս թեմայում, սակայն, հանրությունն ու ԶԼՄ-ները բաց թողեցին մի կարևոր հանգամանք՝ համալսարանի բարձրագույն կառավարման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի դերակատարության մասին: Հոգաբարձուների խորհրդում ԿԳՄՍ նախարարության քվոտան օրենքով 25 տոկոս է, սակայն իրականում Ժաննա Անդրեասյանը խորհրդում ներկայացված է 9 հոգով կամ 45 տոկոսով: Վարչապետի կողմից ներկայացված 5 անդամներից 4-ը ԿԳՄՍ նախարարության և համակարգի աշխատողներ են: Նրանք են՝ Ժաննա Անդրեասյանը, իր տեղակալը՝ Արաքսիա Սվաջյանը (համակարգում է բարձրագույն կրթության ոլորտը), ԲԿԳ կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը և ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մարտիկյանը: 

Ի դեպ մանկավարժականի խորհրդի՝ ԿԳՄՍ նախարարության քվոտայով նշանակված անդամ Արմեն Ծատուրյանը վերջերս շատ պատահականությամբ դարձել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր: Մյուս անդամ Լիլիթ Մնացականյանն էլ հանդիսանում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը: Էլի պատահականությամբ Արաքսյա Սվաջյանը մինչև փոխնախարար նշանակվելը զբաղեցրել է այս կենտրոնի տնօրենի պաշտոնը: 

ՀՊՄՀ կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդի ի թիվ այլ հարցերի իրավասությունն է համալսարանի գործունեության, այդ թվում`ֆինասատնտեսական գործունեության վերահսկողությունը: Օրենքով՝ բուհի գործունեության համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում է լիազորված մարմինը`ԿԳՄՍ նախարարությունը: 

Այս ամենից հետո, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, ԿԳՄՍ նախարարությունը` ի դեմս Ժաննա Անդրեասյանի, Արաքսյա Սվաջյանի, Լուսինե Գրիգորյանի, Վաղարշակ Մարտիկյանի ու նախարարության կողմից ներկայացված 5 անդամների, եթե չեն ստեղծել, մասնակցել կամ ղեկավարել հանցավոր կազմակերպությունը, ապա ցուցաբերել են անգործություն, որն էլ բերել է առկա իրավիճակին:  Ի դեպ, մանկավարժական համալսարանում ցանկացած աշխատակից տեղյակ է Ժաննայի, Արաքսյայի, Սրբուհու ու այլ տիկնանց մտերմության մասին: 

Հ.գ. Եթե այս ամենը կատարվել է Ժաննայի ղեկավարած բուհում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչե՜ր են կատարվում Ժաննայի չղեկավարած բուհերում:

Վ․Ս․ 

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40