Մանկավարժությանը եւ գիտությանը ծառայելը նրա առաքելությունն է

09.08.2019 11:00
2043

Լրանում է գիտության եւ մանկավարժության երախտավոր, կրթության բնագավառի պրոֆեսիոնալ կազմակերպիչ, հայրենի բնաշխարհի նվիրյալ Լեռնիկ Պետրոսյանի ծննդյան 60-ամյակը, եւ ակամայից հիշում ես ռուսական հայտնի ասացվածքը. «Часы идут, дни бегут, а годы летят»: Եվ իրոք, ճանաչելով պրոֆեսոր Պետրոսյանին, տեսնելով նրա արարելու, պրպտելու, հայտնաբերելու եւ իրագործելու անսպառ եռանդն ու աննկուն կամքը՝ դժվար է պատկերացնել, որ բոլորում է այդ ստեղծագործ մարդու վեցերորդ տասնամյակը:

Լեռնիկ Պետրոսյանը գերազանց ավարտելով ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը՝ 1983 թվականից իր գործունեությունն է ծավալել նախ Կապանի տարածաշրջանի,  այնուհետեւ` մարզի ձեւավորումից հետո, Սյունիքի մարզի կրթական համակարգում`  սկսելով իր աշխատանքն ուսուցչի պաշտոնից ու այնուհետեւ տարբեր տարիներ աշխատել մարզի հանրակրթական եւ բուհական համակարգի մի շարք  ղեկավար պաշտոններում: Իր աշխատանքով եւ գիտական գործունեությամբ Լեռնիկ Պետրոսյանին ճանաչում եւ ընդունում են ոչ միայն մարզի, այլ նաեւ հանրապետության գիտակրթական բնագավառում: Իսկ որպես ղեկավար միշտ էլ ընդունվել ու մեծ հարգանք է վայելել (եւ առ այսօր շարունակում է վայելել) իր ղեկավարած բոլոր կոլեկտիվներում,  ինչպես նաեւ մարզի մանկավարժական հասարակայնության շրջանում:

Անժխտելի փաստ է նաեւ, որ աշխատելով կրթության բնագավառի տարբեր ղեկավար պաշտոններում՝ (Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն, ՀՀ ԿԳՆ Սյունիքի մարզային տեսչության պետ եւ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն, ՀՊՃՀ (վերակազմավորումից հետո` ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղի տնօրեն), պարոն Պետրոսյանը հաջորդներին միշտ էլ թողել է հարուստ ժառանգություն թե΄ կրթության որակի բարելավման, թե΄ նյութատեխնիկական բազայի հարստացման առումով: Աշխատանքային գործունեությանը զուգահեռ Պետրոսյանն ակտիվ զբաղվել է գիտական աշխատանքով: Հեղինակ է մեծ թվով գիտական եւ գիտամեթոդական հոդվածների, երկու դասագրքի  (երաշխավորված ՀՀ ԿԳ նախարարության կողմից)  եւ երկու ձեռնարկի: 1998թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն,  ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:  2008 թ.  պաշտպանել է դոկտորական ատենախոսություն  եւ ստացել մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:  2008 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 2012 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:

Պատկերը, անշուշտ, իդեալական կլիներ, եթե չլիներ մեկ անհանգստացնող հանգամանք. գիտելիքների եւ հարուստ կենսափորձի տեր, ի փառս հայրենիքի աշխատելու եւ արարելու անսպառ ցանկություն ու եռանդ ունեցող պրոֆեսորն ակնհայտորեն պատշաճ կերպով չի գնահատվել նախկին իշխանությունների կառավարման վերջին երկու տարում, եւ, անշուշտ, լիահույս ենք, որ մեր օրերում նման վերաբերմունքը չի շարունակվի, քանզի դա կարող է գնահատվել առնվազն որպես անթույլատրելի շռայլություն:

Ինչեւէ, ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերոջը՝ պարոն Պետրոսյանին` ծննդյան հոբելյանի առթիվ, ցանկանում նրան ամենայն բարիք եւ նոր ստեղծագործական հաջողություններ գիտամանկավարժական գործունեության մեջ:

 

Գրիշա Սմբատյան

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն,

մշակույթի վաստակավոր գործիչ

 

Արսեն Գրիգորյան

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի

զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ

 

Արթուր Սարգսյան

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի

Կապանի մասնաճյուղի տնօրենի տեղակալ,

մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Արամ Գրիգորյան

ՀԱՊՀ  Կապանի մասնաճյուղի ծրագրամեթոդական

աշխատանքների եւ կրթության կազմակերպման բաժնի պետ,

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Արարատ Լալաբեկյան

Կրթության եւ գիտության աշխատողների արհմիության

Գորիսի տարածքային միության նախագահ

 

Խաչիկ Խեչումյան

Կրթության եւ գիտության աշխատողների արհմիության

Սիսիանի տարածքային միության նախագահ

 

Հովիկ Ալեքսանյան

Սիսիանի  N 5 հիմնական դպրոցի տնօրեն

 

Սպարտակ Ստեփանյան

Քաջարանի N 2 միջնակարգ դպրոցի տնօրեն

 

Մարինե Դավթյան

Կապանի N6 հիմնական դպրոցի տնօրեն

 

Մերի Սարգսյան

Կապանի N2 ավագ դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ,

կառավարման խորհրդի նախագահ

 

Հայկ Հակոբյան

Կապանի  N2 ավագ դպրոցի տնօրենի տեղակալ

ուսումնական աշխատանքի գծով

 

Խաչատուր Բադալյան

Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցի տնօրեն

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34