«Մանվել դուբլ» ենք խաղալու. «Կոռնիձորի» Արոն՝ ԵԿՄ–ն չքաղաքականացնելու մասին

11.02.2019 21:41
1493

ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Սասուն Միքայելյանը պետք է դուրս գա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այդ դեպքում միայն նրա թեկնածությունը ընդունելի կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ «Կոռնիձորի» Արոն։

«Եթե Սասուն Միքայելյանը առաջադրվել է ԵԿՄ պաշտոնում, նա պետք է դուրս գա կուսակցությունից, վարչության անդամ չպետք է լինի, հակառակ դեպքում ԵԿՄ–ն նորից կուսակցական խաղերի մեջ է մտնելու, ինչպես Մանվել Գրիգորյանի ժամանակ էր։ Կուսակցական, կոռումպացված կարգավիճակի հասած երկրապահը վերակռումպացվելու է կուսակցական եւ ոչ կուսակցական առումներով։ «Մանվել դուբլ» ենք խաղալու։

Էդ մարդիկ, որ հավաքվել են ու առաջադրել են Սասուն Միքայելյանի պաշտոնը, կարող է վաղն էլ հանդիպեն եւ առաջադրեն Սերժ Սարևգսյանի թեկնածությունը։ Ինչ-որ մի բանի դիմաց իրենք թեկնածություն են առաջադրում»,- ասաց Արա Խուդավերդյանը՝ նշելով, որ ԵԿՄ փոխնախագահները, վարչության անդամներն են առաջադրել Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

Արա Խուդավերդյանը նշեց, որ իրենք սկսել են մի գործընթաց, որով ցանկանում են ԵԿՄ–ն վերադարձնել երկրապահին։

«25 օր առաջ Մասիսում ժողով տեղի ունեցավ, որտեղ երկրապահները դուրս մղեցին չեկրապահներին․ այդ գործընթացը տեղի է ունենում տարբեր կառույցներում։ Պետք է ձեւավորվի «Երկրապահը պետք է լինի երկրապահին» հասկացությունը, իսկ մյուս ներկայացուցիչները (պատերազմին չմասնակցած ԵԿՄ-ականները․ հեղ․) այլ ձեւաչափերով պետք է անդամակցեն։ Ովքեր ժամանակին դուրս էին եկել, պետք է երկրապահի շարքեր վերադառնան, որպես ապաքաղաքական կառույց»,– ասաց նա։

Նշենք, որ փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք։ Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Նշենք, որ մինչ այժմ ԵԿՄ նախագահի մեկ թեկնածու է պաշտոնապես գրանցվել՝ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22