Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի առթիվ

07.04.2023 10:50
980

Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Գարնանաբույր այս տոնը ևս մեկ առիթ է մեր երախտիքի խոսքն հղելու ձեզ: Մեր հինավուրց պատմությունն ապացուցել է, որ դուք եղել և այսօր էլ շարունակում եք մնալ մեր ազգի հարատևման կարևոր երաշխավորը: Անգնահատելի է ձեր դերը հայ ընտանիքների կայացման, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում: Հայ կինն իր անձնուրաց նվիրվածությամբ, հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով մշտապես եղել է հայ օջախի ամրությունը և միայն իրեն բնորոշ յուրահատուկ կամքով հաղթահարել բոլոր դժվարությունները:

Թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն:

Օրվա խորհրդին ընդառաջ ուզում եմ արտահայտել իմ անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ և առանձնահատուկ շնորհավորել` հանուն հայրենիքի մարտիրոսված մեր քաջորդիների մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին։

Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կին զինծառայողներին։

Սիրելի կանայք, դուք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր եք զբաղեցնում և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի դուք համայնքում ունենաք բոլոր հնարավորությունները` ներգրավված լինելու համայնքի զարգացման բոլոր գործընթացներում:

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն և ընտանեկան երջանկություն:

Աստված պահապան հայ ընտանիքներին։

Մանվել Փարամազյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40