Մաքսանենգը չի ընդունել մեղքը, պատվիրատուն էլ չի բացահայտվել

31.01.2014 21:37
2027

Այն, ինչ տեղի ունեցավ հունվարի 17-ին, աննախադեպ էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում։ Այսպես են բնութագրում կատարվածը կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության եւ ազգային անվտանգության ծառայության մասնագետները։

Այդ օրը բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին մուտք է գործել Մեղրու մաքսատուն` Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու համար։ Կասկածելի թվացող բեռնատարի հայտնաբերված թաքստոցից առգրավվել է 927կգ հերոին տեսակի թմրանյութ։ Արդեն հաշվարկվել է, որ «սեւ շուկայում»  նշված քանակի թմրանյութի գինը կարող է լինել 80-ից 200 մլն դոլար։

Մասնագետները բեռնատարը ռենտգեն սարքավորման միջոցով ստուգել են եւ պարզել, որ բեռնատարի կցորդի հատակային մասում առկա է օտար մարմին։ Դրանից հետո մաքսանենգության կասկածանքով որոշվել է բեռնատարը Մեղրուց տեղափոխել Երեւան եւ ենթարկել առավել մանրակրկիտ զննության, ինչի արդյունքում էլ բեռնատարի թաքստոցում  հայտնաբերվել է հերոին տեսակի թմրանյութի 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է գրեթե մեկ տոննա։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ. ծնված Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է։ Նշենք, որ մաքսանենգությունը պատժվում է ազատազրկմամբ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
Դրանից հետո ՀՀ ԱԱԾ մամլո կենտրոնից հայտնեցին, որ ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երեւանում ձերբակալվել է Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից մեկը` 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն։ «Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում թմրամիջոց տեղափոխելու նպատակով դեռեւս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց», - նշված է Հայաստանի անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Մի քանի օր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել  Օսման Ուգուրլուին. սակայն վերջինս դատարանում մեղքը չի ընդունել, փոխարենը զղջացել է կատարվածի համար եւ ներողություն խնդրել հայ ժողովրդից։ Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց գործով կասկածյալ Օսման Ուգուրլուի փաստաբան՝ Արտակ Գարոյանը, որը հայտնեց, թե դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել։ Նախկինում երբեւէ չդատված  Օ.Ուգուրլուն դատարանին հայտնել է նաեւ, որ Հայաստան եկել է հոր առողջության հարցերով։

Նշենք, որ գործով նոր ձերբակալվածներ դեռեւս չկան, ավելին, առգրավված մոտ մեկ տոննա հերոինը դեռ չի ոչնչացվել, քանի որ այն համարվում է իրեղեն ապացույց։ Ում համար էր նախատեսված 1 տոննա թմրանյութը՝ դեռ պարզ չէ։  Ուշագրավն այն է, թե նման քանակի եւ արժողությամբ թմրանյութերի տեղափոխումը ինչու էր վստահված ոչ պրոֆեսիոնալների, կամ ինչպես որոշվեց այն անցկացնել անհուսալի ու միանգամայն «վտանգավոր» սահմանով՝ Հայաստանով։ Այստեղ կարելի է ենթադրություններ անել, որոնք քիչ թե շատ կարող են համապատասխանել իրականությանը։ Նախ այն, որ հնարավոր է` մեր երկիրը բավականին երկար ժամանակ տրանզիտ ծառայություն է մատուցել թմրանյութերը սահմանից սահման տեղափոխելու գործում, ինչի հետեւանքով էլ մաքսանենգները փորձել են հանցագործությունը իրականացնել, այսպես ասած, փորձված ճանապարհով։ Եվ երկրորդն այն պնդումն է, որ թմրանյութը ուղղակի Հայաստանի տարածքով պետք է տեղափոխվեր մեկ այլ երկիր։ Այս դեպքում էլ հարց է առաջ գալիս, թե ինչպես կարող է մեր իշխանական էլիտան անտարբեր անցնել նման «հաճույքի» կողքով։ Եթե չչափազանցնենք, որեւէ մեկի համար զարմանալի չի լինի, եթե մի օր պարզվի, որ նման խմբաքանակի թմրանյութը կամ ավելի մեղմ ասած՝ այս խմբաքանակի չնչին մասը նախատեսված է եղել հայկական նարկոբիզնեսի համար։ Այս դեպքում մնում է հուսանք եւ հեքիաթներին հավատալով սպասենք հրաշքի, որ ՀՀ ԱԱԾ-ի  ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում կգտնվեն ոչ միայն մաքսանենգները, այլ նաեւ փաթեթների պատվիրատուն։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
http://www.chi.am/
26 հունվարի 2014թ.

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24