Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. ՓԾ ղեկավարը

13.05.2025 15:39
705

Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանը վստահեցնում է, որ Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի գտնվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սեդրակյանն այդ մասին ասաց Մարմարիկում լրագրողների հետ զրույցում։ 

Նա տեղեկացրեց, որ մայիսի 4-ին ժամը 11։45-ին Կոտայքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ բնակավայրում 2-ամյա երեխա է կորել, կա հավանական վարկած, որ երեխան գետն է ընկել, քանի որ տունը գետին մոտիկ է։

«Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, և այդ պահից մինչ այժմ իրականացնում ենք որոնողական աշխատանքներ։ Ներկա պահին ինտենսիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում, շուրջ 250 փրկարար ծառայողներ են ներգրավված, նրանց կազմում են և՛ ջրասուզակներ, և՛ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարար ծառայողներ»,- մանրամասնեց Սեդրակյանը։ 

Նա նշեց, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում և՛ բնակավայրում, և՛ Մարմարիկ գետի երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում։ 

«Այս պահին ոչ մի արդյունքի չենք հասել, ոչ մի հետք չունենք, որևէ հագուստ, իր չենք հայտնաբերել։ Գետի որոշակի հատվածներում ցանցեր ենք տեղադրել, որպեսզի ինչ-որ բան կարողանանք հայտնաբերել։ Ցանցերը տեղադրել ենք  5 հատվածում, դրանք այն հատվածներն են, որտեղ գետն ավելի հանդարտ է»,- ասաց Սեդրակյանը։ 

Նա նաև շեշտեց, որ բոլոր առաջ քաշված վարկածները ստուգվում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ փրկարարների կողմից։ 

«Չկա այդպիսի վարկած, որ մենք չստուգենք։ Մարմարիկ բնակավայրի և հարակից բնակավայրերի բոլոր շենք-շինություններում ընդհանուր որոնողական աշխատանքներ են իրականացվել։ Այս պահին, ցավոք, արդյունք չունենք»,- հավելեց  նա։ 

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև մեծ թվով կամավորներ։ Գևորգ Սեդրակյանը հայտնեց, որ հարյուրավոր կամավորներ միացել են իրենց և փրկարարների հետ մասնակցում են որոնողական աշխատանքներին։ 

«Անընդհատ շարունակելու ենք աշխատանքները մինչև երեխային չգտնենք»,- վստահեցրեց Սեդրակյանը։ 

Մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: 

Armenpress

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40